Ձեզ եմ ներկայացնում մի շատ հետաքրքիր հարցում, որն անցկացրել է տեղական թերթերից մեկը՝ պարզելու, թե հատկապես, որ հատկանիշներն են հայուհիները գնահտում տղամարդկանց մեջ:
Պարզվում է, հայուհիները տղամարդկանց մեջ ամենից առավել գնահատում են ինքնավստահությունը (32%):
Յուրաքանչյուր չորրորդ նաիրուհին տղամարդկանց արժանիքներից առանձնացնում է համարձակությունը:
Հատկանշական է, որ հայաստանցի կանայք ու աղջիկները շատ քիչ կարևորություն են տալիս տղամարդու մարմնի կառուցվածքին (3%), ֆինանսական կարողությանն (5%) ու արտաքին տեսքին (8%):
Հարցման արդյունքների մեջ անսպասելի էր, որ տղամարդկանց արժանիքների շարքում հայ կանայք և աղջիկները շատ քիչ տեղ են տալիս ազնվությունը (2%) և նվիրվածությունը (3%):
Չգիտեմ պատասխանելիս մեր նայիրուհիները որքան անկեզծ են եղել, բայց հիմնվելով արդյունքների վրա կարող եմ խորհուրդ տալ տղամարդկանց փորձենլ լինել ինքնավստահ ու համարձակ, իսկ ֆինանսական ապահովվաությունն ու երանելի ատլետիկ կազմվածքը թող սպասեն: )