Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին այսօր իր ելույթը սկսեց՝ մեջբերելով փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե պարտադիր կուտակային համակարգին դեմ է հանրության 80%-ը, բայց համակարգը ներդրվելու է։

«Նա իր լիակատար աջակցությունը հայտնեց այս քաղաքականությանը։ Այս մոտեցման մեջ է թաքնված ոչ միայն պարտադիր կուտակայինի, այլ մեր իրականության ձախողումների առանցքային պատճառը։ ՀՀ քաղաքացիների 80%-ը, ըստ ՀՀ Սահմանադրության, մեր երկրի բացարձակ իշխանության կրողն են և 80%-ը կարող է ընտրել խորհրդարան և նախագահ, Սահմանադրության մեջ փոփոխություն անել և լեգիտիմ իշխանություն ձևավորել։ Այսինքն՝ ժողովուրդն է պետականության կրողը, իսկ ովքե՞ր են նրանք, որ իմանալով, որ ժողովրդի 80%-ը դեմ է՝ հանդգնում են հայտարարել, թե համակարգը կյանքի է կոչելու։ Պարոնայք Սարգսյաններ, իմ կարծիքով դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, դուք կարիք ունեք հասկանալու, թե ովքեր եք դուք, ի՞նչ կարգավիճակ ունեք և ովքե՞ր են այս մարդիկ, ովքեր ձեր իսկ պնդմամբ 80%-ն են և այսօր կանգնած են այստեղ՝ Ազատության հրապարակում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել