Mercedes Բելգիայում ապրում է մի բլոգեր` Հաննես Կուդենիս անունով: Որպես մեքենայի կրքոտ սիրահար, նա ամեն օր նկարում, խաղում, մասնակցում էր մեքենաներին վերաբերվող միջոցառումներին: Բնականաբար երիտասարդը համապատասխան գումար չուներ, որպեսզի ձեռք բերեր իր սիրած մակնիշի մեքենան, բայց դե միտքն էլ ուներ:

Հաննեսը գերմանական ընկերությանը գործարք է առաջարկում` ստեղծում է ֆեյսբուքում մի էջ, որը նվիրված է լինելու իր երազանքի մեքենային` Mercedes-ին, էջը կարող եք տեսնել այստեղ` https://www.facebook.com/likemyride?fref=ts : Ամեն մի  Like ստանալու դեպքում երիտասարդը կարող է 1 կմ վարել մեքենան: Mercedes ընկերությունը համաձայնվում է կրեատիվ մտքին և Հաննեսի հետ շատ հետաքրքիր տեսահոլովակ են նկարահանում:

Առաջին օրը Like My Ride էջը հավաքում է 84 հավանող: Սակայն այդ թիվը բավական չէր անգամ տուն հասնելու համար, ուստի Հաննեսը մեքենան առաջին օրը թողնում է դիլերի մոտ: Շուտով հավանողների թիվն ավելանում է, իսկ այս պահին թիվը կազմել է 35.631 հավանող, որով կարելի է Եվրոպայում շրջագայել: Հայտնի չէ, թե երբ էջը հավանողների թիվն էլ չի աճի, բայց փաստը մնում է փաստ, որ երիտասարդը վարում է իր երազանքների մեքենան:

Մի վախեցեք երազելուց ու համարձակ քայլերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել