Tert.am-ը գրում է.
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը և Երևանի երթուղիները սպասարկող մի քանի ուղևորափոխադրող ընկերությունների նախագահներ շարունակում են պնդել, որ ուղեվարձը թանկանա, քանի որ իրենք արդեն չեն կարող նման ձևով աշխատել:
«Վերջին անգամ քաղաքապետարանին դիմել ենք մարտի 4-ին, որովհետև այլևս հնարավոր չէ աշխատել, որոշ ընկերություններ լուծարվում են, 100 դրամով ուղևորափոխադրում իրականացնելն անհնար է: Արդեն հասել ենք այն վտանգավոր գծին, որ ևս 7-ը հրաժարվել են իրենց երթուղիներից, այս իրավիճակը հղի է շատ վատ հետևանքներով»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հրանտ Եղիազարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք դիմել են ՀՀ Նախագահին, վարչապետին և քաղաքապետին նամակով, որ այս իրավիճակը շարունակվել չի կարող: «Ապրիլի 4-ին գումարվելու է հերթական նիստը և կարծում ենք, որ այդ նիստի ժամանակ մեզ կասեն, թե ինչ թվերի վրա ենք կանգնում»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



