1in.am-ը գրում է.
Թուրքիայում Twitter-ի հասանելիությունը կարող է վերականգնվել միայն դատարանի վճռի համաձայն: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը:
Արընջի խոսքով` Twitter-ը ժամանակավորապես արգելափակվել է հենց այն պատճառով, որ Թուրքիայի դատարանը պահանջել է հեռացնել որոշ թվիթներ, որոնք ուղղված են Թուրքիայի պետականության դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ցանցի հասանելիությունն արգելափակվեց այն բանից հետո, երբ նման հավանականության մասին հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_259663.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



