Տարիներ անց ...

Ժամանմանդ օրը հայտնի էր. ժամը, րոպեն, վայրկյանը նույնպես ...
Օդանավակայանում քամին թևանցուկ էր արել ինձ ու զբոսնում էինք.. խառը, ալիքաձև մազերս ծածել էին նուրբ, բարակ պարանոցս, այնպես ինչպես միշտ սիրում էիր .. ծածկել էին այն հույսով, որ տեսնես ՝ ճանաչես .. 
Նյարդային էի .. քամին վարսերս դես ու դեն էր շպրտում, համաձայն չէր քեզ դիմավորելու որոշմանս հետ.. ամեն ինչ անում էր, որ չճանաչես..
Քանի՜-քանի՜օդանավեր վեր էին բարձրանում ու վար իջնում .. Քանի՜-քանի՜ հազարավոր սրտեր տրոփում էին անհամբերությունից ... թախծում, կամ ուրախանում..
Անթիվ, անսահման մարմիններ դիպչում էին իրար, ողջունում կամ ճանապարհում .. գրկախառնվում, արցունքոտվում .. 
Իմ մարմինը մենակ էր ... 
Օդանավակայանի հսկայական սրահի անկյունում ինչ-որ մեկը անհանգիստ շարժումով հետ ու առաջ էր քայլում ... ծխում էր ..
Թերևս դու ծխելու հետ սեր չունեիր, բայց չէի կարող սխալվել ..
Ծխախոտից սևացած ու թեթև կնճռոտված դեմքդ հարազատ էր ինձ .. ու այնքա՜ն օտար .. 
Քեզնից ոչինչ չէր մնացել.. 

Դու երևի ինձ չճանաչեիր... 
Իմ աչքերը շականակագույն են, դիմագծերս նուրբ ..իմ մաշկը փշաքաղվում է, երբ դու դիպչում ես, իմ մազերը ամենագեղեցիկն են քեզ համար.. միայն դու ինձ չէիր ճանաչի..
Մետաղից մատանի կար մատիտ.. անգունացած, մաշված.. հասկացա, որ տարիները որքան էլ փոխած լինեն քեզ, սրտիդ ինչ-որ անկյունում սերդ փոխված չի լինի ... որքան էլ փորձել ես սպանել, ոչնչացնել.. մետաղյա անգուն մատանին հակառակն էր ապացուցում ....
Սրահի հատակը շուտով կմաշվեր, թե պատահաբար գլուխդ վեր չբարձրացնեիր .. 
Կանգնած էինք լուռ... սառը ..
Աչքերիդ գույնը նույնպես փոխվել էր, խամրած էր ...
Դու նայում էիր ինձ կարծես ճանաչելու հույսով, բայց ես վարսերս հավաքել էի պարանոցիս վրայից ..
Փոշմանել էի ..
Գլուխդ թեքեցիր .. Կարծես քեզ ոչ ոք դիմավորելու չէր եկել ..
Օդանավակայանի մյուս ծայրից քեզ կանչեցին,մի կին ճամպրուկներդ իրար գլխի հավաքած տվեց ձեռքդ .. Հոգոց հանեց, կարծես հոգնել էր ..
Որոշել էի մոտենալ, վերձնել ձեռքիցդ ճամպրուկները, շպրտել մի կողմի վրա ու ազատել քեզ ծանրությունից.. թերևս սրտիդ ծանրությունը թեթևացնելու նպատակով ..

Օդանավակայանի հսկայական սրահի անկյունում փշաքաղվում էր մարմինս, թերևս առանց քո դիպչելու .. Իսկ մյուս անկյունում կոշտացած շուրթերդ կուլ էին տալիս ծուխը .. 
Քո կողքին կանգնած կինը (ես նրան նույնպես ճանաչեցի) ամենևին քո երազածը չէր .. Նա այն չէր, ում դու այդքան սպասում էիր ...
Մարմարե սպիտակ մաշկ ու փխրուն մարմին չուներ .. 

***
Մարմարե սպիտակ մաշկս ու փխրուն մարմինս դողում էին սառնությունից.. 
Աչքերս անթարթ էին, բայց մազերս հավաքել էի ուսերիս վրայից.. (հանկա՜րծ չճանաչես)..
Քայլում էիք հպարտ, բայց ոչ ձեռք ձեռքի տված .. 
Քո ձեռքի բացակայությունից ամենևին տխուր չէր, նա` ում դու երբեք չես երազել ..
Նրա մարմինը չէր փշաքաղվում քո կողքին կանգնելիս..
Աչքերում ասեղաչափ փայլ չկար ..
(Ինչ տեսակ սեր է )..

Քո ճակատը կնճռոտվել էր .. 
Աչքերիդ գույնը խամրած էր..
Հասկանում էիր, որ երջանկության հասնելու համար համբերություն ու համառություն էր պետք..
Իսկ դու փախար.. 
Երջանկության հասնելու բարդ ճանապարհը փոխեցիր հեշտ տրվող կրկնօրինակի հետ, որը սակայն նույնքան հեշտությամբ հեռացավ.. 
Երջանկությանդ հաշվին ապրածդ դառը տարիները թողել էին իրենց հետքը ..

***
Կար ժամանակ, երբ դու սիրում էիր ...
Ես այն էի ում դու այդքան երազում էիր .. (սպասում.) 

Ես ժպտում էի քո բոլոր արած հիմարությունների վրա և դու չէիր ամաչում ցույց տալ, թե ինչպես են թռչում թռչունները .. 
Դու թռչուն էիր, առանց թևերի.. և ես ծափահարում էի որ կարողանաս թռչել.. 

Ես քո լուսինն էի, բայց դու չկարողացար ինձ գրկել.. պատճառաբանում էիր, թե լուսինները չեն գրկվում..
Բայց ախ ուր դու կորար.. ես ուժ տվեցի քեզ որ թռչես ու դու դարձար ուրիշի թռչունը ...
Եվ չեղավ ոչ ոք որ ուժ տար ինձ թռչելու քեզ մոտ ...

***
Ժպտում էի՝ հասկանալով, որ ամենևին նա այն չէր, ում դու այդքան երազում էիր..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել