Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ-ը չի բավարարվելու մի քանի տասնյակ պաշտոնյաների դեմ պատժամիջոցներով: Ղրիմում Վլադիմիր Պուտինի գործողությունները խարխլում են ողջ հետպատերազմյան կարգն ու միջազգային անվտանգությունը, գրել է liga.net-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

Քերիի խոսքով, հետագա պատժամիջոցները կախված են Ռուսաստանի նախագահից: «Մենք պատրաստ ենք պատասխանել շատ հզոր լրացուցիչ պատժամիջոցներով՝ ընդդեմ տնտեսության ամբողջ սեկտորների»,- ասել է Քերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել