1in.am-ը գրում է.
Չեխիայի գարեջրագործները փորձնական գարեջուր են պատրաստել նոպալ կակտուսի հիման վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով մեքսիկական մամուլին:
Նոպալն աճում է Մեքսիկայում, իսկ Չեխիա են այն մատակարարում փշերից մաքրված տերևների տեսքով: Հետո այն չորացնում են և դարձնում փոշի, որից էլ արտադրվում է ըմպելիքը:
Այժմ արդեն պատրաստ է առանց ալկոհոլի գարեջրի առաջին խմբաքանակը՝ 20 հեկտոլիտր, որը, ըստ ստեղծողների, շատ հարմար է շաքարախտով տառապողների և մարզիկների համար: Բացի այդ, արտադրվել է նոպալի հիման վրա ալկոհոլային գարեջրի 40 հազար շիշ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_259635.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



