«Հայաստանյան խանութներում շարունակվում է ժամկետանց հավկիթների վաճառքը, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսևորում։

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկրաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար։ Սակայն Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը հերքում էր:

Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին և պիտանի է մինչև մարտի 26-ը։

Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաև, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է։ Նշանակում է, որ հունվարի 26-ին արտադրված և այսօր վաճառվող հավկիթները ժամկետանց են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել