Iravaban.net-ը գրում է.

Ծառայողական զենքի շարքին է դասվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել և օգտագործել այդ զենքը` ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար: Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք: Ծառայողական զենքի շարքին է դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով ողորկափող, կարճ ակոսափող, ինչպես նաև երկար ողորկափող հրազենը, որի փամփուշտներն իրենց տեսակով և չափերով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, իսկ գնդակի և պարկուճի վրա թողած հետքով` քաղաքացիական զենքից, և որն իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից և ունի տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել