«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մարտի 21-ին կայացան եզրափակիչ մենամարտերը: 46 կգ քաշային կարգի պատվո հարթակում գերիշխում էին Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները: Այստեղ եզրափակչում Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը առանց մեծ դժվարության հաղթեց գյումրեցի Վաղարշակ Սարգսյանին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացած Արսեն Աբգարյանը և Վահե Դավոյանը նույնպես ներկայացնում էին քոլեջը: 48 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալը ուղևորվեց օլիմպիական հերթափոխի քոլեջ: Այն իր մարզադպրոցի համար նվաճեց Վահե Բադալյանը, ով առավելության հասավ Արեն Հարությունյանի նկատմամբ: 48 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արթուր Բարեյանն ու Տիգրան Սարիբեկյանը: 50 կգ կարգում հավասարը չուներ պատանիների Եվրոպայի չեմպիոն Մնացական Հարությունյանը: 2-րդը Արա Գրիգորյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Սերգեյ Գետևոնյանը և Ժորա Միրզոյանը: 52 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Մնացական Հարությունյանը առավելության հասավ դինամոյական Գարիկ Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Աշոտ Մխիթարյանը և Զոհրաբ Ղազարյանը: 54 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սարգիս Մարգարյանը, ով պարտության մատնեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Ժորժիկ Մարությանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Հովհաննես Մակարյանը և Դավիթ Հովհաննիսյանը: 57 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Գևորգ Հարությունյանը: 2-րդը Կարեն Մարգարյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արման Սիմոնյանն ու Արման Հարությունյանը: 60 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Շիրակի մարզը ներկայացնող Արման Հարությունյանը և Գեղարքունիքի մարզադպրոցի սան Արման Սիմոնյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լյովա Գրիգորյանն ու Արթուր Սիմոնյանը: 63 կգ քաշային կարգի եզրափակչում դինամոյական Արտուշ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթանակ տոնեց պատանիների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Արման Խուրշուդյանը և Գոռ Ալեքսանյանը: 66 կգ քաշային կարգում հավասարը չուներ Գուրգեն Մադոյանը: 2-րդը Արաբյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Փայլակ Ղազարյանն ու Դավիթ Թարոյանը: 70 կգ քաշային կարգում դինամոյական Արթուր-Էրիկ Սիմոնյանը առանց մեծ դժվարությամբ հաղթեց Հայկ Հովհաննիսյանին: 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Վահան Վանցյանն ու Ալիկ Վարդանյանը: 75 կգ քաշային կարգում հավասարը չուներ գյումրեցի Վան Մելքումյանը: 2-րդը Գևորգ Զաքարյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Ղազարյանն ու Կարեն Հակոբյանը: 80 կգ քաշային կարգում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Էջմիածնի մարզադպրոցի սան Էդիկ Մաղաքյանը: 2-րդը Ալյոշա Ստամբուլցյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Սարգիս Հովհաննիսյանն ու Էմիլ Հովհաննիսյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ : Այստեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին գյումրեցիներ Գուրգեն Հովհաննիսյանը և Լյովա Խաչատրյանը: Երկու գյումրեցիների պայքարում հաջողությունն ուղեկցեց Հովհաննիսյանին: Գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացանՎաչագան Եղշատյանը և Հայկ Վարդումյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել