Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել, Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները արդեն հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:
Ինչ վերաբերում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն, միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել:
21.03.2014 Կինո Մոսկվա, Կարենի ֆիլմի ցուցադրություն, մուտքը անվճար, ժամը 19:30, 20:00, 20:30
22.03.2014 DJ-ների համերգ Հյուսիսային պողոտայում 14:00-21:00
30.03.2014 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ բարեգործական համերգ

Հաշվեհամարներ
UNIBANK AMD 24100265048901,

USD 24100265048902,

EURO 24100265048903:
Միայն Beeline -ի և Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը` 500 դրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել