Armnewstv.am-ը գրում է.
Նախկին գյուղապետը պնդում է, որ Սուսաննա Գևորգյանը գյուղի 40 հեկտար արոտավայրերը վաճառել է, արևաշատցիներն էլ չգիտեն, թե անասուններին որտեղ արածեցնեն: Համայնքի ղեկավարը չի հերքում, որ հողատարածք վաճառել է: Նախկին գյուղապետի մեղադրանքների ցանկը երկար է` գյուղի գերեզմանատունն անտերության է մատնված, մանկապարտեզ չկա, ճանապարհները քարուքանդ են, ջուրը մշտական չէ: Գործող համայնքապետը հակադարձում է, թե խնդիրների մեծ մասն առաջացել է հենց նրա կառավարման տարիներին: Գյուղապետերի անհաշտությունը տարիների պատմություն ունի: Գործող գյուղապետը վստահ է, որ Աշոտ Վարդանյանի կռիվը գյուղապետ վերընտրվելու չիրականացված ցանկությունն է: Համայնքի ղեկավարի նախորդ ընտրություններում էլ է Վարդանյանն առաջադրվել, բայց հետո հանել է թեկնածությունը:
Նախկին և գործող գյուղապետերի հակամարտությունը հասել է Բաղրամյան 26: Աշոտ Վարդանյանը համագյուղացիներից ստորագրություններ է հավաքել և դիմել ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայություն` պահանջելով ստուգումներ անցկացնել գյուղի բյուջեի ծախսերի արդյունավետության վերաբերյալ: Վճռական է նաև գործող գյուղապետը: Սուսաննա Գևորգյանը խոստանում է ապացուցել, որ գյուղի բարձիթողի վիճակի գլխավոր մեղավորը հենց նախկին գյուղապետն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



