1in.am-ը գրում է.
Ուրբաթ մուսուլմանները նշում են գարնան տոնը՝ Նովրուզը, «պարսկական Նոր տարի»: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նովրուզ թարգմանաբար նշանակում է «նոր օր», Նոր տարվա գալուստ՝ ըստ արևային օրացույցի, որը համընկնում է գարնան օրահավասարի հետ: Համարվում է, որ Նովրուզի արմատները գալիս են զրադաշտականությունից: Պատմաբանները համարում են, որ այն նշում են ավելի քան 3000 տարի, իսկ տոնի հայրենիքը Խորասանն է:
2009թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նովրուզը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Իսկ 2010թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Նովրուզի միջազգային օր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_259399.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



