Սենց որ շարունակվի, կմնա միայն Կիևը:
Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը Յութուբում շարունակում է դիտումների քանակը ավելացնել: Ի տարբերություն յութուբյան դիտումների քանակից ուրախացող կուսակցությունների՝ պետք է փաստեմ, որ այս մրցույթի ժամանակ այդ քանակը խոսում է այն մասին, որ Արամը մեծ շանսեր ունի բարձր տեղեր գրավելու համար:
Կիևում հանգրվանած նորահայտ իշխանավորների մոտ հիստերիա է: Իրենց պետական հեռուստաալիքով մերժում էին Արցախի գոյությունը, բայց մեր հայտարարություններից ոնց որ նեղվել են: Դա էլ հեչ, իրանց Յացենյուկ ամենավերջին քայլերով օգնում է Ռուսաստանին՝ ավելի խորացնելով անդունդը Ղրիմի և Կիևի մեջ, երբ հայտարարում է, որ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմը դադարեցնելու է:
«ԴԵՄ եմ» շարժումը նոր թափ է ստանում, կրեատիվ մտքերը գնալով շատանում են այնտեղ, երեկ էլ կրկին ավտոմեքենաներով ու բարձրախոսներով հրապարակում պտույտներ էին գործում, բայց այստեղ կա մի բայց. շատ մարդիկ երեկ բողոքում էին, որ այդ ավտոշքերթը խցանումներ էր առաջացել, ու մարդիկ ուշանում էին Ա կետից Բ կետը տեղափոխվելու ժամանակ: Պետք է ավելի կրեատիվ բան մտածել, որ մարդկանց մեջ դժգոհություն չառաջանա:



