Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները...

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

 ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 ***

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 19-ին մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

 ***

 Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում զինվոր է զոհվել: Պահպանության տեղամասի հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը, իսկ կապիտան Վարդգես Զաքարյանը վիրավորվել է: 26 տարեկան երիտասարդ զինվորականը Թալինի Սուսեր գյուղի գյուղապետ` Գուրգեն Զաքարյանի տղան է: Վարդգեսին արդեն վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է, կյանքին վտանգ չի սպառնում: 2 դեպքի կապակցությամբ էլ քննություն է տարվում: Գուրգեն Զաքարյանը հեռախոսով մանրամասներ հաղորդեց որդու առողջության մասին:

 ***

 Հանրապետության ավտոճանապարհներին մարտի 24-ին կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:

 Մասնավորապես, գործարկվելու են Մ-2 «Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, Մ-2 «Երևան – Երասխ–Գորիս–Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

 ***

 Հայաստանում մինչև տարեվերջ շահագործվելիք սպանդանոցները թույլ կտան հեշտացնել կենդանիների մսի արտահանումը հարևան երկրներ, ինչպես նաև կնպաստեն ավելի քաղաքակիրթ, մաքուր մորթի իրականացմանն ու սպառողին մատակարարվող մսի որակի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:

 Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Նա նշեց, որ հարևան երկրներին վաճառվող ոչխարի կենդանի գլխաքանակը տեղափոխելը շատ ծանր և աշխատատար գործընթաց է: «Դրա համար մեր նախարարության և Իրանի համապատասխան մասնագետների հետ մենք ժամանակին քննարկել ենք այդ հարցը և նպատակահարմար գտել, որպեսզի ստեղծվեն սպանդանոցներ, որոնք տեղում մորթ կիրականացնեն, և կտեղափոխվի միսը, ինչն ավելի կհեշտացնի այդ գործընթացը»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ դա կնպաստի մսի արտահանման ծավալների ավելացմանը:

 Բաղիյանը հայտնեց, որ Սյունիքի մարզում արդեն ստեղծվել է ոչխարի մորթի մեկ սպանդանոց, որն այսօր պատրաստ է աշխատանքի: «Եղվարդում ևս պատրաստ է, այնտեղ թղթաբանության հետ կապված որոշ հարցեր պետք է լուծվեն: Մեկը պատրաստվում է Մասիսի տարածաշրջանում: Այս երեք սպանդանոցները մինչև տարվա վերջ կգործեն և հնարավորություն կտան, որպեսզի ոչխարի մորթը կազմակերպվի, և միսն ավելի հեշտ ու արագ տեղափոխվի հարևան հանրապետություն»,-ասաց Գյուղատնտեսության փոխնախարարը:

 Բաղիյանը տեղեկացրեց, որ Սյունիքի սպանդանոցն աշխատելու է նաև այլ կենդանիների մորթի ուղղությամբ: Մասիսի սպանդանոցը նույնպես սպանդային երկու ուղղվածություն է ունենալու՝ մանր եղջերավորների և խոշոր եղջերավորների սպանդ: Մասիսի սպանդանոցը բավական խոշոր է լինելու և հնարավորություն է տալու մեծ քանակով կենդանիների սպանդ կազմակերպել:

 

Բաղիյանը խոսեց սպանդանոցներում մորթ կատարելու օգուտների մասին: Նա հիշեցրեց, որ Հայաստանում խորհրդային տարիներից մնացած սպանդանոցներ կան, որոնք չեն գործում: «Նախ` սպանդանոցները հնարավորություն են տալու, որպեսզի սպանդը ճիշտ կատարվի, մաքուր կատարվի և սպանդի պահանջները բավարարվեն: Հիմա մենք սպանդն իրականացնում ենք տարբեր տեղեր, ով ինչպես կցանկանա: Անասնաբուժական հսկողություն չկա: Ամեն մի կենդանի պետք է սպանդից առաջ և հետո անասնաբուժական հսկողության ու զննման ենթարկվի»,- նշեց փոխնախարարը: Բաղիյանը պարզաբանեց, որ սպանդանոցում կենդանի ժամանակ կենդանուն ջերմաչափում են, արտաքին տեսքն են ստուգում, ինչպես նաև՝ ներքին օրգանները՝ պարզելու մսի վաճառքի հետ կապված հնարավոր սահմանափակումները: «Հիմա արդեն հսկողություն կլինի, կիմացվի, թե ինչ սահմանափակումներ պետք է մտցնել կամ չմտցնել: Սա հնարավորություն կտա, որպեսզի ավելի անվտանգ սնունդ օգտագործեն մեր սպառողները»,- եզրափակեց փոխնախարարը:

 ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 2.5 տոկոսով և կազմել 677 հազար 584: Ոչխարների և այծերի գլխաքանակն աճել է 6.3 տոկոսով և հասել 717 հազար 574-ի: Խոզերի գլխաքանակը նվազել է 3.6 տոկոսով և դարձել 139 հազար 799:

 

Նախորդ տարի Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել 100 հազար 200 գլուխ ոչխար:

 ***

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում պետական չինովնիկների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հեռախոսազրույցների լսումները գնահատվում են որպես լրտեսություն: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 Նրա խոսքով` երկրի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի պետական չինովնիկների հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների մեջ մասնակից անձանց հայտնաբերելու համար:

 

Խոսելով Ֆեթուլլահ Գյուլենի շարժման մասին` Էրդողանը նշել է, որ Թուրքիայում պետական հիմնարկություն է գործում, որի աշխատակիցների մի մասը գտնվում է Գյուլենի կողմնակիցների ազդեցության տակ:

 2014թ. փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ 2011 թ. Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաև Թուրքիայի վարչապետի և նրա անդամների հեռախոսային խոսակցությունները:

 Դրանից հետո Թուրքիայի վարչապետը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ հեռախոսային խոսակցությունները լսելու հետևում, և որ դա արվել է իր կառավարությունը տապալեու համար:

 

Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

 ***

 Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը բացահայտել է բազմամիլիոնանոց խարդախություն ՄՄՄ-2011-ի խաբված ավանդատուների նկատմամբ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

 Ըստ նախնական տվյալների՝ կազմակերպված խմբի հակաիրավական գործունեությունից վնասը կազմել է ավելի քան 300 միլիոն ռուբլի»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

 Կասկածյալները, գործելով կազմակերպված խմբի կազմում, գրասենյակային հարկաբաժիններ են վարձել մայրաքաղաքի տարբեր հասցեներում և, օգտագործելով այն անձանց տվյալների՝ ձեռք բերված պահոցը, որոնք տուժել են ՄՄՄ-2011 ֆինանսական բուրգի գործունեությունից, զանգահարել են տուժածներին և հաղորդել ավելի վաղ նրանց կողմից ներդրված փողի վերադարձման՝ իբր առկա հնարավորության մասին: Ըստ որում պարտադիր պայման է եղել որոշ գումարի մուծումը ՄՄՄ-2011-ի վերադարձման հիմնադրամի համակարգին:

 Ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է հիշյալ էթնիկ կազմակերպված հանցախմբի 26 մասնակից, որի կազմում եղել են Հյուսիսային Կովկասի Ֆեդերալ Օկրուգից, Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական տարբեր տարածաշրջաններից սերածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել