«Ժամանակակից նկարիչները» շարքից այսօր կանդրադառնանք տաղանդավոր արվեստագետ Քեթ Ռայլիին: Նկարչուհին սովորական մատիտով ապշեցուցիչ աշխատանքներ է ստեղծում, որոնք այնքան իրական են, որ ուզում ես դիպչել դրանց: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաև տեղ են գտել բազմաթիվ անձնական հավաքածուներում: Նրա աշխատանքները նաև տեղ են գտել տարբեր ամսագրերում:
Ռայլին իր աշխատանքներում շեշտը դնում է եռաչափ տարածության վրա: Սակայն նկարչուհին շարունակում է աշխատել ու նկարչության նոր տեխնիկաներ ու կարողություններ զարգացնել:
Այժմ նա մեծ մասշտաբների նկարչության վրա է աշխատում: Իսկ մինչ նա մեզ կզարմացնի իր նոր աշխատանքներով, ստորև դիտեք հիպերռեալիստական մատիտով նրա աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Տարոն Մուրադյանի յուրահատուկ երևակայական աշխարհներ պատկերող գեղանկարներին: