Մարտի 18-ին Կրեմլում Ղրիմի՝ որպես անկախ ինքնավար պետություն ճանաչելու փաստաթուղթը ստորագրելոց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ, որը, թերևս, կարելի համարել մինչ այժմ նրա ունեցած ամենաազդեցիկ ելույթը: Իր ելույթում դիմելով Արևմուտքին՝ նա կոչ է արել վերջ դնել երկու տասնամյակ երկակի ստանդարտներով իրականացվող Սառը պատերազմին: Այս հոդվածում առանձնացրել ենք Պուտինի ելույթից 10 ամենաազդեցիկ խոսքերը:

10. Երբ Պուտինը ողջունեց Արևմուտքին՝ միջազգային նորմերի մասին հիշելու համար:
«Նրանք ասում են, որ մենք խախտում ենք միջազգային նորմերը: Հրաշալի է, որ նրանք հիշել են դրանց գոյության մասին: Ավելի լավ է ուշ, քան երբեք»:
9. Երբ Պուտինը նշեց, որ չնայած կարծրատիպերին, իրականում Արևմուտքն է, որ հայտնվում է այնտեղ, ուր չպետք է լինի ու ամեն ինչ ավելի բարդացնում:
«Նրանք ցանկանում են մեզ անկյուն տանել, որովհետև մենք անկախ դիրքորոշում ունենք, որովհետև մենք պահպանում ենք այն, և որովհետև մենք իրերը կոչում ենք իրենց անուններով, ու կեղծավորություն չենք անում: Բայց ամեն ինչի համար սահման գոյություն ունի: Եվ Ուկրաինայի դեպքում մեր արևմտյան գործընկերները անցել են սահմանը` գործելով առանց պատասխանատվության ու ոչ պրոֆեսիոնալ»:
8. Երբ Պուտինը դիմեց Արևմուտքին՝ հորդորելով վերջ տալ Սառը պատերազմից կառչած մնալուն:
«Արևմտյան որոշ քաղաքական գործիչներ արդեն ոչ միայն սանկցիաներով են սպառնում, այլև ներքին քաղաքականությանը միջամտելով: Ես կցանկանայի իմանալ՝ կոնկրետ ինչ կա նրանց մտքում. հինգերորդ շարասյան գործողությո՞ւն, թե նրանք հույս ունեն մեզ սոցիալական ու տնտեսական այնպիսի ծանր իրավիճակում դնել, որ գրգռեն հասարակության դժգոհություննները: Մենք այսպիսի հայտարարությունները անպատասխանատու ու ագրեսիվ ենք համարում, և դրան կպատասխանենք համապատասխանաբար»:
7. Երբ Պուտինը աշխարհին հիշեցրեց Բուշի ժամանակաշրջանի դիվանագիտության մասին, որը քաղաքակիրթ աշխարհի վարք չէր:
«Նրանք վարվում են՝ ինչպես կամենում են` այստեղ ու այնտեղ նրանք ինքնիշխան պետությունների դեմ ուժ են գործածում, կոալիցիաներ հիմնում՝ ըստ «Եթե մեզ հետ չես, մեր դեմ ես» սկզբունքի: Այս ագրեսիան օրինական ցույց տալու համար նրանք ստիպում են միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ բանաձևեր ընդունել, ու եթե որևէ պատճառով դա չի հաջողվում, նրանք պարզապես արհամարհում են ՄԱԿ-ի անվտագության խորհրդին ու ընդհանրապես Միացյալ Ազգերի Կազմակերպությանը»:
6. Երբ Պուտինը անդրադարձավ The New York Times պարբերականում Ամերիկայի բացառիկության մասին իր հոդվածին
«ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող արևմտյան գործընկերները նախընտրում են չհետևել միջազգային օրենքին... այլ զենքի օրենքին»:
5. Երբ Պուտինն ասաց, որ ՆԱՏՕ-ն հրավիրվում է խորովածի, սակայն չի կարող ճամբար հիմնել Ռուսաստանի բակում:
«ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ ռազմական դաշնակից, ու մենք դեմ ենք այնպիսի ռազմական դաշնակից ունենալուն, որը մեր բակում, մեր պատմական տարածքներում իրեն սեփական տանն է զգում: Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ մենք պետք է Սևաստոպոլ մեկնենք, որպեսզի հանդիպենք ՆԱՏՕ-յի նավաստիներին: Իհարկե, նրանցից շատերը հրաշալի տղաներ են, սակայն ավելի լավ կլինի, որ նրանք գան մեզ այցելության, լինեն մեր հյուրերը, և ոչ թե հակառակը»:
4. Երբ Պուտինը զգուշացրեց՝ արևմտյան սպառնալիքները նույն կերպ պատասխան կստանան:
«Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ արդեն ոչ միայն սանկցիաներով են սպառնում, այլև ներքին քաղաքականությանը միջամտելով: Ես կցանկանայի իմանալ՝ կոնկրետ ինչ կա նրանց մտքում. հինգերորդ շարասյան գործողությո՞ւն, թե նրանք հույս ունեն մեզ սոցիալական ու տնտեսական այնպիսի ծանր իրավիճակում դնել, որպեսզի գրգռեն հասարակության դժգոհությունները: Մենք այսպիսի հայտարարությունները անպատասխանատու ու ագրեսիվ ենք համարում, և դրանց կպատասխանենք համապատասխանաբար»:
3. Երբ Պուտինը Գերմանիային հիշեցրեց, որ բոլորը չէ, որ աջակցում էին Սառը պատերազմից հետո Գերմանիայի վերամիավորմանը:
«Ես հավատում եմ, որ եվրոպացիները, և առաջին հերթին գերմանացիները, նույնպես կհասկանան ինձ: Թույլ տվեք հիշեցնել, որ Արևելյան ու Արևմտյան Գերմանիայի միավորման բանակցություններում որոշ ազգեր, որոնք այն ժամանակ և այժմ էլ Գերմանիայի դաշնակիցն էին, երկրի միավորման գաղափարին չէին աջակցում: Մեր ազգը, այնուամենայնիվ, միանշանակ աջակցում էր գերմանացիների անկեղծ ու անվերջանալի ազգային միավորան ցանկությանը: Ես վստահ եմ, որ դուք չեք մոռացել սրա մասին և ակնկալում եմ, որ Գերմանիայի քաղաքացիները նույնպես կաջակցեն ռուսների` պատմական Ռուսաստանի միավորման փափագին»:
2. Երբ Պուտինը Արևմուտքին մեղադրեց Կոսովոյի շուրջ կեղծավորության մեջ
«Միացյալ Նահանգներից ու Արևմտյան Եվրոպայից մենք շարունակ լսում ենք, որ Կոսովոն առանձնահատուկ դեպք է: Ի՞նչն է այն դարձնում առանձնահատուկ մեր գործընկերների աչքերում: Պարզվում է, այն փաստը, որ Կոսովոյի կոնֆլիկտը հանգեցրել է մարդկային բազմաթիվ կյանքերի կորստի: Մի՞թե սա օրինական փաստարկ է: Միջազգային դատարանի օրենքներում ոչ մի բան չի ասվում սրա մասին: Սա նույնիսկ կրկնակի ստանդարտ չէ, սա զարմանալի, պրիմիտիվ, բութ քննադատություն է: Ընդունելի չէ ամեն ինչը սեփական շահերին այդքան անտակտորեն հարմարեցնելը` նույն բանն այսօր սպիտակ, իսկ վաղը սև կոչելով: Այս տրամաբանությամբ մենք պետք է ամեն ինչ անենք, որ համոզվենք, որ յուրաքանչյուր հակամարտություն կհանգեցնի մարդկային կորուստների»:
1. Եվ, իհարկե, այն ժամանակ, երբ Պուտինը իր քննադատներին հիշեցրեց, որ բոլորն էլ ունեն համբերության իրենց սահմանները:
«Եթե զսպանակը չափազանց ուժեղ սեղմես, այն հակառակ ուղղությամբ կհարվածի: Դուք միշտ պետք է հիշեք սրա մասին»:
Եթե բաց եք թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ այն ամբողջական դիտեք այստեղ:



