Janna aprirTesadasht.am-ը գրում է.

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Նյու Յորքում քիմիաթերապիայի կուրս ընդունելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Պարզ է դարձել, որ Լոս Անջելեսում գտնվում է կլինիկա, որը ավելի նոր մեթոդներով է պայքարում գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Գրեթե մեկ շաբաթ առաջ Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, հյուր էր Անդրեյ Մալախովի հաղորդմանը, որպեսզի հայտնի, թե ինչպես է դուստրն իրեն զգում, ինչպես նաև ներկայացրել է հին տեսանյութ ընտանեկան արխիվից։

Երգչուհու հայրն ամեն օր skype-ի միջոցով խոսում է դստեր հետ, այդ իսկ պատճառով գիտի նրա վիճակի դրական փոփոխության մասին։ Հոր խոսքով՝ Ժաննան արդեն կարողանում է ինքնուրույն կանգնել, սակայն անհանգստացնում է այն փաստը, որ գլխուղեղի ուռուցքի պատճառով երգչուհու տեսողությունը վատթարացել է։

Հորմոնալ թերապիաների պատճառով Ժաննա Ֆրիսկեն բավականին գիրացել է, սակայն նրան հաջողվել է նիհարել 6 կգ։ Վլադիմիր Ֆրիսկեն նաև նշում է, որ Ժաննային շատերն են աջակցում և նա տանն ունի բացիկների մեծ հավաքածու, որոնք ուղարկել են Ժաննային նրա երկրպագուները։ Հիմա երգչուհու հայրը պատրաստվում է մեկնել Լոս Անջելես՝ դստեր և թոռան՝ Պլատոնի մոտ։ Հ

իշեցնենք, որ երգչուհին տառապում է գլխուղեղի քաղցկեղով։


 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել