Կոլան լեգենդար խմիչք է: Այն իրավամբ կարելի է համարել 20-րդ դարի հայտնագործություններից մեկը: Այն գրավել է շատերի սրտերը, և հազիվ թե երկրի վրա գտնվի մեկը, որ չի խմել Կոլա: Բայց Կոլան կարելի է ոչ միայն խմել: Նրա օգտագործման բազմաթիվ կրեատիվ եղանակներ կան. ահա նրանցից մի քանիսը:
- Կոլան հեշռությամբ մաքրում է բծերը, առանձնապես լավ են մաքրվում ժանգի հետքերը: Կեղտոտված հատվածը թրջեք Կոլայով, թողեք 15-20 րոպե և մաքրեք, կարծես այն չի էլ եղել:
- Կոլան օգնում է պտտել ժանգոտված պտուտակը. շորը թրջեք Կոլայով, նրանով ծածկեք պտուտակը, մի 20-30 րոպե հետո այն պտտելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի:
- Ոչ մի աղջիկ չի կարող առանց մազերի կոնդիցիոների: Ի՞նչ անել, եթե հանկարծ ձեռքի տակ չունեք այն: Պատասխանը պարզ է` օգտագործել Կոլա: Նրանով թրջեք մազերը 5 րոպե, առատորեն լվացեք և սանրեք, ձեր մազերը ավելի լավ տեսք կունենան, քան ամենաթանկ նյութի օգտագործման դեպքում:
- Կոլան օգնության է հասնում նաև այն ժամանակ, երբ մազերի ներկը ձեզ ավելի մուգ է երևում: Կարևորը ժականակին գործեք, անմիջապես ներկելուց հետո Կոլայից 20 րոպե դիմակ արեք մազերին, նրանք ավելի բաց գույն կստանան:
- Կոլայի օգնությամբ լուսանկարներին կարելի է տալ սեպայի էֆֆժեկտ: Դա այն շագանակագույնն է, որ տրվում է հին սև-սպիտակ լուսանկարներին:
- Եթե ձեր այգում կամ բանջարանոցում հայտնվել են վնասատուներ, և ձեր հանգստի գնալը վերածվում է թրթուրերի և միջատների դեմ պայքարի, ձեզ կփրկի Կոլան: Ջրեք ձեր մարգերը Կոլայով և վնասատուները արագ շարքերով կգնան ձեր հարևանի մոտ:
- Կոլան փրկում է զկրտոցից: Ողողեք կոկորդը մի քանի անգամ Կոլայով և այն ձեզ հանգիստ կթողնի:
- Եթե ճանապարհին սրտխառնոց ունեք, մանր կումերով Կոլա խմեք, չեք էլ նկատի, երբ տեղ հասաք:
- Կոլան հիանալի մաքրում է քրոմապատ մակերեսները, թրջեք, ապա փայլաթիթեղով մաքրեք այն և այն կշողա:
- Կոլայի օգնությամբ կարելի է մաքրել ոսկյա շղթաները, մատանիներն ու ականջօղերը: Դրեք մի քանի ժամ դրանք Կոլայի մեջ, ապա լվացեք մաքուր ջրով. արդյունքն ակնհայտ է:
- Ամերիկացի հեռագնացները օգտագործում են Կոլան իրենց բեռնատարների շարժիչները մաքրելու համար: Էժան, արդյունավետ, մատչելի:
- Տնտեսուհիներին խորհրդի համար խառնեք Կոլան կետչուպի հետ հավասար հարաբերակցությամբ, նրանով մարինացրեք միսը և խորովեք: Արդյունքը ձեզ դուր կգա, միսը դառնում է արտակարգ փափուկ և համեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել