Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:
Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը:
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:
Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար». պատմում է Միհրանը:
Սակայն կարելի կլիներ հպարտանալ և ողջունել հայ երիտասարդին, որը Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է մրցանակ, եթե չլիներ մի հանգամանք, որը ստվեր է գցում նրա ամբողջ գործունեության վրա: Վաչագան Վահրադյանը նրան մեղադրում է գրագողության մեջ և մեկնաբանում. «Ընդհանրապես, գողի տեղը բանտն է... Բոլոր նրանց, ով այս սրիկայի գործունեությամբ հիանում է, ցանկանում եմ, որ նա մի օր էլ ձեզանից գողանա տարիների ձեր գիտական աշխատանքը...»: Պրն. Վահրադյանի կողմնակիցները հավելում են. « Հետաքրքիր է, իսկ էս ամբողջի կողքին ինչի՞ Միհրանը չի նշում, որ Քարահունջ հասկացության հետ ընդհանրապես ծանոթացել է Պարոն Վահրադյանի միջոցով , որի հետազոտություններն էլ ըստ էության յուրացրել է և ներկայացնում է , որպես իր հեղինակած նյութեր, որ իր թեզի ղեկավարը պրն Վահրադյանն էր, ընդ որում իր Թեզը ամենևին էլ Ասղոֆիզիկա չէր, այլ Նեյրոնային ցանցեր: Ինչի՞ չի նշում, որ ինքը Գորիսում է ծանոթացել էդ ամեն ինչի հետ, որ մնացել է Գորիսում, մեր տանը: Որ մեր միջոցով է իմացել շատ ու շատ բաներ, որոնք հետո իր հեղինակային իրավունքի անվան տակ է ներկայացնում: մարդկանց Աչքին մկասսայական թոզ փչելով, ու՞ր պիտի ինքն իրենից փախչի: Հայերը լավ խոսք ունեն, Սուտը ու... քառասունք չունեն: Էնպես, որ... հերիքա հանրության ուղեղի լվացմամբ զբաղվեք.... »:
Իսկապես որ խճճված պատմություն է, ու՞մ հավատալ.. Վաչագան Վահրադյանին աջակցողները պատրասել և համացանցում տարածել են մի ֆիլմ՝ «Կեղծիք և ճշմատրություն» անվամբ, որը երևի թե պատմում և ապացուցում է մի շարք փաստեր՝ կապված գրագողության փաստի հետ: Ինձ չհաջողվեց համացանցում դիտել ֆիլմը, որովհետև ասում են, որ Միհրանի թիմը շատ ինտենսիվ է աշխատում. ֆիլմը համացանցում հայտնվում է թե չէ, անմիջապես ջնջվում է.. Ինձ մոտ հարց է ծագում. եթե Միհրանն իրոք իր վաստակով և գլխավորապես իր շնորհքով է հասել այդ բարձրունքին, ապա ինչու՞ է ջնջում ֆիլմը: Չէ՞ որ ճշմարիտը ոչնչից չպետք է վախենա..
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=335406059875421&set=a.111713548911341.19326.100002180908778&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել