Ուզում եմ էլի երաժշտության մասին խոսենք : Բայց ոչ , այս անգամ մի կողմ կդնեմ իմ սիրելի դասական ռոքն ու կկենտրոնանաք ընդամենը մեկ երգի վրա, որը հանկարծակի գտա միքանի օր առաջ :
՛՛ Closer ' ֆիլմը դիտելիս այս երգը միանգամից գրավեց ինձ իր պարզությամ ու մելոդիկ կառուցվածքով : Ի դեպ՝ ֆիլմը նույնպես հետաքրքիր է : Միքիչ տարօրինակ ընթացք ունի , բայց հետաքրքիր փիլիսոփայություն է պարունակում : Խորհուրդ կտամ ֆիլմն էլ դիտեք :
Բայց հիմա ուզում եմ կենտրոնանանք նշածս երգի վրա :
Ուզում եմ , իրոք շատ եմ ուզում իմանալ , թե ինչ եք զգում այս երգը լսելիս : Խնդրում եմ, եղեք մաքսիմալ անկեղծ : Եթե ցանկանում եք ՝ կարող եք մեկնաբանությունների տակ նույնիսկ չստորագրել , չնշել ձեր անունը : Միայն թե խնդրում եմ ՝ մաքսիմալ անկեղծ գրեք ձեր զգացմունքների մասին :
Եթե կյանքից ինչ-որ հատված հիշեք՝ ՛՛պատմեք՛՛ մեկնաբանություններում : Եթե ուղղակի զգացմունքներ են ՝ խոսեք դրանց մասին : Ուղղակի շարադրեք այն մտքերը, որոնք ծնվեցին այս երաժշտության ներքո :
Բայց , նախքան կլսեք երգը , ուզում եմ ձեզ տալ երգի ՛՛բաղադրատոմսը ՛՛ : Խնդրում եմ լսելիս հետևեք ասածներիս ու փորձեք հենց ասածս ձևով ունկնդրել երգը :
Նախ՝ երգը լսեք ականջակալներով : Սա պարտադիր է :
Հետո . խնդրում եմ երգը լսել աչքերը փակ : Մի պահ կտրվեք առօրյայից, փորձեք զգալ երգի ամեն մի հնչյունը :
Երբ կփակեք ձեր աչքերը, պատկերացրեք, որ դուք պառկած եք ավազի վրա : Ավազն անապատում է, թե ծովի ափին ՝ դուք ընտրեք : Պատկերացրեք թեթև քամի : Ձեր գլխավերևում պետք է լինի կապույտ երկինքը : Երկնքում միքանի ամպեր կան, որոնց շարժը դուք զգում եք : Երկնքում թռչուններ լինել կամ չլինելը թողնում եմ ձեր ճաշակի վրա :
Միացրեք երգը : Փակեք աչքերն ու պատկերացրեք, որ դուք ավազի վրա պառկած նայում եք երկնքին :
Ու երգը լսելուց հետո, խնդրում եմ, ուղղակի գրեք ձեր զգացմունքների մասին : Գրեք հնարավորինս անկեղծ....
Ուզում եմ, որ բոլորս նույն ՛՛վայրում՛՛ լինենք . հետաքրքիր է, թե ամեն մարդ ավազին պառկած ու երկնքին նայելով ի՞նչ կհիշի, ի՞նչ կզգա : Ես ինքս իմ վերհիշածի ու ապրումների մասին չեմ գրի, որ դուք ենթագիտակցորեն չսկսեք նույնը պատկերացնել : Բայց դե , իհարկե , պարզ է դառնում, որ երգն ինձ ցնցել է : Թե չէ ինչու՞ պետք է մի ամբողջ գրառում նվիրեի ընդամենը մեկ կատարմանը )))))
Ես ձեզ ներկայացրի երգի բաղադրատոմսը : Ակնկալում եմ ձեր անկեղծ մեկնաբանությունները : Նախօրոք շնորհակալ եմ :
Դե ինչ, ձեզ եմ ներկայացնում այդ երգը : Լսեք այն այնպես, ինչպես խնդրել եմ : Վայելեք ձայնի ամեն ելևէջը , երաժշտության գեղեցիկ անցումներն ու մելոդիկ համադրությունը :
Փակում ենք մեր աչքերը . սկսեցինք ՝