Անդրադարձի փիլիսոփայությունը. հայելային խորանարդLife.panorama.am-ը գրում է.

Ֆրանսիացի նկարիչ Առնո Լապյերի հեղինակած «Օղակ» ինստալյացիան 3 օր զարդարել է Փարիզի Վանդոմյան հրապարակը՝ Փարիզի «հինգ թագավորական հրապարակներից» մեկը:

Ինստալյացիան առաջին անգամ ցուցադրվել է Փարիզի ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնի ժամանակ: «Օղակը» կամ «Հայելային խորանարդն» իրենից ներկայացնում է 4 մետր բարձրությամբ գլանաձև հայելի: Ինստալյացիայի նպատակն է՝ ցուցադրել քաղաքային տարածության ճյուղավորված ցանցը, քաղաքի ռիթմը, դրա ներքին կազմակերպվածությունը և հիերարխիան:

Ինստալյացիան լիովին փոխում է դիտորդի ընկալումը տեղանքի նկատմամբ: Բացի դիտորդի գիտակցության վրա ազդեցությունից՝ «Հայելային խորանարդն» ազդում է նաև շրջակա տարածքի վրա:

Ինստալյացիայի միջոցով՝ Լապյերը դիտորդին հրավիրում է խաղալ տարածության հետ: Այդ խաղը բաղկացած է երկու մասից:

Առաջին. երբ դրսից կողմից ես դիտում խորանարդը, հայելու բազմաթիվ բեկորներն անդարդարձում են քաղաքի տարբեր հատվածներ, կառույցների տարբեր կտորներ,  ստեղծում են տարօրինակ համադրություն, որը լիովին փոխում է դիտորդի ընկալումը տեղանքի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել