Փաստորեն սրանք՝ մեզ ազգովի «քցել» են, մենք քցված ու լքված ժողովուրդ ենք: Իրականում՝ Հայոց Համազգային Շարժում, արցախյան շարժում կոչվածները հակազգային էին և հետապնդում էին ստոր նպատակներ: Այսօր, մի նոր «գյուլիստան» է փաթաթվում մեր ազգի վզին փաթատված դավաճանների ձեռքով: 300 տարի անց կրկին «որհշնվում է է՜ն սհաթը» ու համբուրվում ռսի սապոգը:
Կային մարդիկ, ովքեր դեռևս 88-ին էին այս մասին բարձրաձայնում հայրենիքում և Սփյուռքում, սակայն «էյֆորիայի» մեջ ընկած ժողովուրդը ոչ միայն չէր լսում նրանց, այլ հալածում էր: Այսօր, դավաճանությունը արվում է ափաշկարա, օրը ցերեկով, Արցախում տոնախմբությամբ նշելով «կոլցո» օպերացիա իրագործած զավթիչ ռսի «հաղթանակը»:
Երբ միամիտ հայ ժողովուրդը 25 տարի առաջ ոտքի ելավ Ղարաբաղը մայր հայրենիքին վերամիավորելու պահանջով, բնավ չէր պատկերացնում, որ վերջում զոհասեղանին է դրվելու իր իսկ նվաճած անկախությունը, պղծվելու է ազատության համար իր հերոսների թափած արյունը:
Դէ, ինչ, ազգ իմ «կատաղած», համբերություն քեզ, որ դիմանաս այս ցավին: Թեև դավաճանությունների հանդեպ մեր ազգը պատմական «իմունիտետ» ունի ձեռք բերած, սակայն այս մեկի մարսելը շաաա՜տ դժվար է լինելու, մեր հյուծված մարմինն ու օրգանիզմը դժվար, թե դիմանա:
Աստված մեզ օգնական...