Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջաջուռ գյուղի վարչական տարածքում ԳԱԶ-3110 մակնիշի 28 ՏՏ 261 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է Կամազ մակնիշի 39 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի բետոնե հանգույցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3110-ի վարորդն ու նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/1403192133573/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



