Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկի կարծիքով` Յուրգեն Կլոպը չի հարձակվել մրցավարի վրա:
«Կլոպը չի հարձակվել մրցավարի վրա և չի վիրավորել նրան: Ես չեմ քննադատում նրան: Գուցե նա շատ զգացմունքային է եղել խաղի հաշվի պատճառով»,-Ցորկի խոսքը մեջբերում է Sport1.de կայքը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը 10.000 եվրոյով տուգանվել է Բունդեսլիգայի հերթական տուրում` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ընթացքում, ոչ մարզական պահվածքի համար:
Կլոպը Մյոնխենգլադբախի թիմի դեմ խաղի ժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել մրցավարին, ինչի պատճառով հեռացվել է խաղադաշտից:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=134310&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել