Ամերիկացի երիտասարդ նկարիչ Մայք Սթիլքին նկարում է գրքերի վրա: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր նրա աշխատանքը վանդալիզմ կորակեն, սակայն իրականում այս շնորհալի նկարիչն արվեստի իսկական ստեղծագործություններ է ստեղծում: Նա նկարում է ինչպես գրքերի էջերի, այնպես էլ շապիկների վրա: Սթիլքին ասում է.

- Ինձ թվում է, որ իմ ստեղծագործությունները մի ամբողջություն են կազմում: Դրանք բոլորը սերտորեն փոխկապակցված են: Նկարը երբեմն սկսում եմ առանց իմանալու, թե վերջնարդյունքն ինչպիսին կլինի: Ես պարզապես լսում եմ սրտիս թելադրանքը, և իմ սիրտն ինձ գրեթե միշտ ճիշտ ուղղությամբ է առաջնորդում: Իմ նկարների վերջնական տեսքը երբեմն անգամ ինձ համար է անսպասելի ու զարմանալի լինում:

Mike_Stilkey_014

Mike_Stilkey_013

Mike_Stilkey_012

Mike_Stilkey_010

Mike_Stilkey_009

Mike_Stilkey_008

Mike_Stilkey_007

Mike_Stilkey_006

Mike_Stilkey_005

Mike_Stilkey_004

Mike_Stilkey_003

Mike_Stilkey_002

Mike_Stilkey_001

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել