Մարտի 14-ին  կայացավ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին ներկայացվելիք այդքան սպասված «Not alone» երգի պրեմիերան: Սակայն, մի փոքր էլ ձգելով ներկաների համբերությունը, հայաստանյան պատվիրակությունը, նախքան երգի և տեսահոլովակի ցուցադրությունը,  անակնկալ տեսանյութի միջոցով «բացահայտեց» Արամ MP3-ին` ներկայացնելով նրան ծնված օրից մինչև այսօր:

Բացի Արամի ընկերներից և հարազատներից, տեսահոլովակի պրեմիերային հրավիրված էին նաև անցած տարիների «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացրած մասնակիցները` Անդրեն, Հայկոն, Սիրուշոն, Եվա Ռիվասը, Էմմին, Գոռ Սուջյանը, ովքեր էլ իրենց հին ու նոր կատարումներով շնորհավորեցին և հաղթանակ մաղթեցին մրցույթի մասնակից  Արամ MP3-ին:

Երգի պրեմիերայից անմիջապես հետո ArmStar.am-ի հետ տպավորություններով կիսվեցին Սիրուշոն, Էմմին, Եվա Ռիվասը, Գոռ Սուջյանը և տեսահոլովակի դերասանուհի Դիանա Մալենկոն:

Դիանա Մալենկո.
«Երբ առաջին անգամ լսեցի երգը, ամբողջովին փշաքաղվեցի և մոտ տասը րոպե ընդհանրապես չէի խոսում, որից հետո մոտավորապես պատկերացնում էի թե ինչպես ենք նկարահանելու տեսահոլովակը: Ասեմ, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է անցել, մինչ լուսաբաց մենք եղել ենք նկարահանման հրապարակում, մի քիչ մրսել ենք, որովհետև մինչև ժամը 8-ը մեզ վրա ջուր էին ցողում և մի քանի դուբլից վերջապես նկարահանել ենք համբույրի տեսարանը: Չգիտեմ, սա այն էր, ինչին ես սպասում էի: Արամ MP3-ին հաջողություններ եմ մաղթում և ուզում եմ ասել, որ բոլորս դրական ենք  տրամադրված, հուսով եմ, որ հաղթանակը մերն է լինելու»:

Եվա Րիվաս.
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արամին լավ աշխատանք ներկայացնելու առիթով: Ես հուսով եմ, որ Եվրատեսիլը Հայաստան կբերի հենց Արամը : Մաղթում եմ մեծ հաղթանակ և ուզում եմ ասելч մենք քեզ հետ ենք, քեզ հետ ենք մինչև վերջին վայրկյանը»:

Էմմի.
«Այն ուժեղ էներգետիկան, որ կա Արամի մեջ, դրանից ավելին այդ բեմում ուղղակի պետք չէ, դա ամենակարևոր բանն է, ինչը նրա մոտ շատ լավ է ստացվում: Սրտանց շնորհավորում եմ և ուզում եմ, որ այս տարի պարզապես ցնցենք եվրատեսիլյան բեմը և ապացուցենք, որ ամեն ինչ կարող ենք անել և որ Արամ MP3-ի շնորհիվ հաղթանակը վերջապես մերը լինի»:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել