Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ն հայտարարել է Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատունը փակելու և անձնակազմի` Դամասկոս վերադառնալու մասին: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված Սիրիայում ԱՄՆ նորանշանակ հատուկ դեսպան Դանիել Ռուբինշտեյնիհայտարարության մեջ:
«Այս շաբաթ լրանում է Սիրիայի հեղափոխության երրորդ տարին: Այս երեք տարիների ընթացքում Բաշար Ասադը մերժել է լսել սիրիացի ժողովրդի` հեռանալու կոչը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուբինշտեյնը նշել է, որ փակվել են նաև Թրոյում, Միչիգանում և Հյուսթոնում գործող հյուպատոսարանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/03/19/usa-syria/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել