Tert.am-ը գրում է.

Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունները պարզապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն, սրանք իրենց կարևորությամբ նախագահական, խորհրդարանական ընտրություններին հավասար ընտրություններ են: Վերլուծելով Թուրքիայի ներքին իրադրությունները և սպասելիք զարգացումները, այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանն՝ ավելացնելով, թե այս ընտրություններն ամենաթեժ, ամենահակասական ընտրություններն են. այսպիսի ընտրություններ Թուրքիան մոտ 70 տարի շարունակ չի ունեցել։

«Եթե Էրդողանը հաղթի, ապա նա հայտարարել է, որ ապրիլի 1-ից սկսած սկսելու է ձերբակալել բոլոր գյուլենականներին՝ դատախազությունից, ոստիկանությունից և դպրոցներից: Հայտնի է, որ գյուլենականներն այս երեք կառույցներում են սողոսկած և այդտեղից են աշխատում»,- ասաց թուրքագետը՝ ավելացնելով, թե խնդիրն այն է, որ պայքարն անհամաչափ է. բանակը պայքարում է պարտիզանների դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել