Ձեզ ծանո՞թ է այն տհաճ զգացումը, երբ որևէ ծանոթի եք հանդիպում ու չեք կարողանում հիշել անունը: Այսպիսի դեպք կհիշեն գրեթե բոլորը: Չնայած մեր ուղեղը ամենաուժեղ համակարգիչն է, բայց նա էլ է երբեմն «խափանվում», և դա  հասկանալի է: Առօրյայում մեր ուղեղը ծանրաբեռնում ենք ինչով հնարավոր է: Ինչ-որ բան մեզ շատ անհրաժեշտ է, ինչ-որ բան մեզ երբեք պետք չի լինում, ինչ-որ բան էլ պարզապես աղբ է, և մեր ուղեղը այն դեն է նետում: Անկախ մեր ուղեղի հնարավորություններից, նրան պարբերաբար ժամանակ է պետք վերականգնվելու համար, երբեմն էլ լրացուցիչ խթաններ: Մտածեք, որ դա ուղեղին անհրաժեշտ է, ու դա անտեսել չի կարելի: Պատկերացրեք՝ շրջում եք ավտոկայանատեղում` փնտրելով ձեր մեքենան, որովհետև մոռացել եք, թե որտեղ եք թողել այն, այդպես է և ուղեղի հետ:  Սակայն մի անհանգստացեք, ամեն ինչ ուղղելի է: Ահա թե ինչ պետք է անեք ուղեղի վերականգնման համար: 

Նուշ կերեք

Հաշվեք, որ նուշը լավացնում է հիշողությունը: Ավելացրեք նշի յուղ կաթին և խմեք առավոտյան կամ քնից առաջ և կզգաք, ու ձեր հիշողությունը լավացել է: Մաքրեք նուշը կեղևից, մանրացրեք և խառնեք կաթին:

Ешьте миндаль

Խնձորի հյութ խմեք

Ինչպես ցույց են տվել Մասսաչուսեթի համալսարանի հետազոտությունները, խնձորի հյութը բարձրացնում է ացետիլխոլինի մակարդակը, որը անհրաժեշտ է նյարդային ազդակների հաղորդման ժամանակ, որի արդյունքում էլ լավանում է հիշողութունը:


Լավ քնեք

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի ընթացքում կրկնվում են նախորդ օրվա դեպքերը: Դա լավացնում է երկարաժամկետ հիշողությունը: Այդ կրկնության շնորհիվ մեր ենթագիտակցությունը ծրագրավորվում է այդ պատկերների և հարակից տեղեկությունների կուտակմամբ:

Хорошо спите

Հաճույք ստացեք հասարակ բաներից

Սթրեսը փոքրացնում է մեր ուղեղի հնարավորությունները: Սթրեսի վիճակում, թուլացնելով մեր գիտակցությունը, ուղեղը հիշողության ավելի շատ ռեսուրս է պահանջում: Սովորություն դարձրեք հաճույք ստանալ հասարակ բաներից, որոնք հավասարապես լավ են ձեր մտքի, մարմնի և հոգու համար:

Получайте удовольствие от простых вещей

Մեկ օր դիետա պահեք

Մեկ օրվա քաղցած մնալը մեր մարմինը մաքրում է տոքսիններից: Հայտնի է, որ ծանր սնունդը վնասում է ոչ միայն մեր մարսողական համակարգը, այլև վատացնում է ուղեղի աշխատանքը, իսկ ծոմապահությունը ամրացնում է մտքի հստակությունը, դա էլ իր հերթին բարելավում է հիշողությունը:

Посидите денек на диете

Յոգայով կամ մեդիտացիայով զբաղվեք

Յոգան ազատում է սթրեսներից: Հայտնի է, որ սթրեսները վատացնում են հիշողությունը: Որքան քիչ սթրես, այնքան ցածր է արյան ճնշումը, հանգիստ շնչառությունը: Յոգայի ժամանակ դանդաղում է նյութափոխանակությունը, մկանները հանգստանում են, իսկ դա էլ նպաստում է ուղեղի աշխատանքին:


 Կրճատեք շաքարի օգտագործումը

Շաքարը սնունդ չէ, այն ածխաջրերի այն ձևերից է, որոնք միայն էներգիայի ապահովման պատրանք են ստեղծում: Շաքարի ավելցուկը կարող է ավելացնել հիշողության կորուստը և նյարդային խանգարումները: Սննդի մեջ շաքար մի ավելացրեք: Հեռու մնացեք քաղցր խմիչքներից և շաքարի ու կոֆեինի չարաշահումից:

Уменьшите потребление сахара

Կերեք չաղացված ցորենից պատրաստված հաց

Չաղացված ցորենը պարունակում է լեցիտին, որը օգտակար է աթերսկլերոզի ժամանակ, որի դեպքում վատանում է ուղեղի գործունեութունը:


Մի կերեք քնելուց առաջ

Ծանր սնունդը  գիշերն առաջացնում է անհանգստություն և երկարատև սթրեսային վիճակ քնի ժամանակ: Ցերեկը մշտական շարժման ժամանակ սնունդը մարսվում է, իսկ գիշերն աշխատեք ուտել թեթև սնունդ, հատկապես մրգեր, որպեսզի լավ քնեք: Լավ քունը նպաստավոր ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:


Զարգացրեք երևակայությունը

Հույները հորինել էին մեթոդ, որն օգնում էր հիշել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Մեթոդի էությունը այն է, որ կարողանում էին կապ հաստատել առարկաների և երևույթների միջև: Օրինակ, եթե մի պրոցեսում ներառեք բոլոր զգայարանները` հպում, հոտ, տեսողությունը, լսողությունը, ապա դուք կարող եք հիշել իրադարձության ամենափոքր մանրամասներն անգամ:

Դյուրագրգիռ մի եղեք

Սնունդը, որը վաղուց հեռու է բնականից, օսլայի բարձր պարունակությունը, սպիտակ հացը՝ այս ամենը վատացնում են նյարդային համակարգի վիճակը: Դա կարող է հանգեցնել զայրույթի բռնկումների, իսկ հետո դեպրեսիայի: Շատ կերեք թարմ բանջարեղեն, շատ ջուր խմեք և զբաղվեք յոգայով, որպեսզի ազատվեք բացասական էմոցիաներից և տրամադրության անկումից:


Ընդունեք B խմբի կոմպլեքս վիտամիններ

B խմբի կոմպլեքս վիտամինները լավացնում են հիշողությունը: Սննդի մեջ օգտագործեք այդ խմբի վիտամիններ պարունակող մրգեր, զերծ մնացեք շատ օսլա պարունակող մթերքներց, մի կերեք սպիտակ հաց, որը խանգարում է այդ վիտամինների յուրացմանը: 

Принимайте комплекс витаминов группы В

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել