♦ Եթե պատրաստվում ես ինչ-որ բան անել, արա դա հիմա: Թոմ Լուդլոու, «Փողոցի թագավորները» 

♦ Այն բանը, որ ցանկանում ես, որ կարծում ես, թե ուզում ես, իրականում չես ցանկանում: Թոմ Լուդլոու, «Փողոցի  թագավորները»

♦ Միայն ազատ գործելու ժամանակ է, որ դու սկսում ես թևեր ձեռք բերել: Սքոթ Ֆեյվոր, «Իմ լավագույն նահանգ Այդահոն»


♦ Ես չեմ հավատում ճակատագրին, որովհետև ինձ դուր չի գալիս այն գաղափարը, որ ես չեմ տնօրինում սեփական կյանքս: Նեո, «Մատրիցա», 1999թ. 

♦ Երբևէ ունեցե՞լ ես այն զգացումը՝ ասես վստահ չես՝ արթո՞ւն ես, թե քնած: Նեո, «Մատրիցա», 1999թ. 

♦ Ընտրությունը, ամբողջ խնդիրը ընտրությունն է: Նեո, «Մատրիցա», 2003 թ. 

♦ Կարծում եմ՝ մեզ՝ բոլորիս համար ինչ-որ սահմանված ծրագիր կա: Դա հասկանալու համար ես պետք է կրկնակի մեռնեի: Ինչպես գիրքն է ասում` «Նրա գործերն անքննելի են»: Որոշ մարդիկ ընդունում են դա, որոշներն էլ՝ ոչ: Ջոն Կոնստանտին, «Կոնստանտին»

♦ Իսկ ինչ, եթե ասեմ, որ Աստված ու սատանան գործարք են կնքել՝ գրազի նման մի բան մարդկանց հոգիների համար: Ջոն Կոնստանտին, «Կոնստանտին»



♦ 
Կրոնի համար մղվող պատերազմները ծիծաղեցնում են ինձ, որովհետև նրանք հիմնականում պայքարում են այն բանի համար, թե ում երևակայական ընկերն է ավելի լավը: Ջոննի Յույտա, «Ալիքի կատարին» 

♦ Այս մոլորակը մեռնում է: Մարդիկ են սպանում այն: Կլաատու, «Օրըերբ Երկիրը կանգնեց» 

♦ Մենք չենք կարող ռիսկի տակ դնել մեր մոլորակի գոյատևումը՝ հանուն միայն մեկ տեսակի: Կլաատու, «Օրըերբ Երկիրը կանգնեց»

♦ Ձեր խնդիրը տեխնոլոգիան չէ: Խնդիրը հենց դուք եք` մարդիկ: Ձեր` փոխվելու կամքի բացակայությունը: Կլաատու, «Օրըերբ Երկիրը կանգնեց»

♦ Չեմ կարող փոխել ձեր բնույթը: Դուք աշխարհին վերաբերում եք այնպես, ինչպես վերաբերում եք մեկդ մյուսին: Կլաատու, «Օրըերբ Երկիրը կանգնեց»

♦ Ցավը բուժվում է: Աղջիկները սիրում են սպիներ: Փառքը…հավերժ է տևում: Շեյն Ֆալկո, «Դուբլյորները»

♦ Սատանայի հետ խաղալ նշանակում է խաղալ կրակի հետ. ի վերջո կայրվես: Դա գիտեն բոլորը: Դոննի, «Պարգև»

 ♦ Ավելի լավ է բորբոս լինեմ ազատության մեջ, քան վարդ՝ նրա քմահաճույքի տակ: Եթե բերան ունենայի՝ կկծեի, ազատություն ունենայի՝ կանեի սրտիս ուզածը, իսկ մինչ այդ թույլ տուր լինել նա, ով կամ, ու չփնտրեմ ինչ-որ ուրիշ «ես», որ ես չեմ: Դոն Ջոն, «Շատ աղմուկ ոչնչից»

♦ Երբեմն մի փոքր ցրվածությունը լավ բան է: Հարրի, «Ինքնասպանը» 

♦ Դու ամբողջական անիրականությունն ես ու ստիպում նրանց հավատալ դրա իսկությանը, այն դեպքում, երբ այդ ամենը նկարահանվում է իրականության մեջ: Կիանու Րիվզ, «Կողք-կողքի» 

♦ _ Ես կփնտրեմ քեզ հազարավոր աշխարհներում, և տասնյակ հազարավոր կյանքերում, մինչև որ չգտնեմ...
   _ Ես կսպասեմ քեզ դրանցից յուրաքանչյուրում... Կայ, «47 ռոնիններ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել