«Դուք չեք վախենո՞ւմ»՝ սա առաջին հարցն էր, որը տվեցին սիլիկոնե տիկնիկների հատ ապրող տղամարդկանց մասին նախագծի հեղինակին՝ լուսանկարչուհի Բենիտա Մարկուսենին: «Սկզբում ես ցանկանում էի տեսնել, թե ինչ որակով են արված այդ տիկնիկները, բայց հետո հասկացա, որ այդ պատմությունները կարող են որոշակի նախապաշարմունքներ կոտրել, որոնց ես հանդիպեցի նախագծի սկզբին: Կես տարի անց ես վերջապես հայտնվեցի «տիկնիկներ սիրողների համայնքում»: Նրանք գաղտնի հանդիպում ունեին Ուելսում, և ես ճանապարհ ընկա: Առաջիններից մեկը, ում ես հանդիպեցի, 55-ամյա Կարլն էր: Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, թե ինչպես են այս տարեց մարդիկ արձագանքում իրենց տանն իրական սեքս-տիկնիկի առկայությանը: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ այս պատմությունը մի քանի կողմ ունի: Դեռևս ես 6 տղամարդու եմ հանդիպել, նրանցից երկուսն ամուսնացած են և երեխաներ ունեն: Երկուսը բաժանվել են ավելի քան 13 տարվա ամուսնությունից հետո, տղամարդկանցից մեկը հարսանիքից որոշ ժամանակ առաջ լքել էր իր հարսնացուին, իսկ մյուսը երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել կանանց հետ: Բոլոր այս տղամարդիկ տարբեր պատմություններ ունեն և տարբեր պատճառներ՝ տիկնիկների հետ ապրելու համար: Սակայն որևէ մի ընդհանուր գիծ կա նրանց մեջ: Ասում են, որ տիկնիկները թեթևացնում են միայնակության ցավը»,- պատմում է Բենիտա Մարկուսենը:

menanddolls06 800x532 Мужчины и куклы

menanddolls01 Мужчины и куклы

Տիկնիկների սիրահար 55-ամյա Կարլն (աջից) ապրում է իր ծնողների հետ՝ Օքսֆորդում:

menanddolls02 Мужчины и куклы

menanddolls03 Мужчины и куклы

Էվերարդը իր տիկնիկին՝ Աննուշկային տանում է ֆուրգոն, որպեսզի մեկնի իրենց համայնքի ժողովին, որն ամեն տարի անցկացվում է Մեծ Բրիտանիայում: Այդ միջոցառման ժամանակ աշխարհի տարբեր անկյուններից տերերը ցուցադրում են իրենց տիկնիկներին:

menanddolls04 Мужчины и куклы

menanddolls05 Мужчины и куклы

Այս տիկնիկները հիմնականում տարբեր դեմքեր ունեն, և նրանց դեմքի արտահայտությունից անհնար է հասկանալ, թե ինչ «տրամադրություն» ունեն: Այս տիկնիկը՝ Բյանկան, նկարահանվել է «Լարսն ու իրական աղջիկը» կատակերգական դրամայում:

menanddolls06 Мужчины и куклы

Ռոբերտն ու նրա Թագուհի Քեթի տիկնիկը: Նրան այդպես է անվանել, քանի որ տիկնիկների համայնքում Քեթիին իրական թագուհու պես են վերաբերվում:

menanddolls07 Мужчины и куклы

Ամենամյա հավաքույթը տեղի է ունենում Լլանտոնի Պրիորիում Ուելսի հարավարևելյան շրջանում, որտեղ տիկնիկների համար նկարահանումներ և էքսկուրսիաներ են կազմակերպվում:

menanddolls08 Мужчины и куклы

«Ստվեր-մարդը» հյուրանոցի համարներից մեկում արթնացել է իր տիկնիկի հետ: Կարլին պատրաստված է այլ նյութից, նա ավելի թեթև և փափուկ է՝ համեմատած սիլիկոնե տիկնիկների, և հիմնականում օգտագործվում է գրկելու և կողքին քնելու համար:

menanddolls09 Мужчины и куклы

menanddolls10 Мужчины и куклы

menanddolls11 Мужчины и куклы

Անաբելն «ապրում է» իր տիրոջ՝ Էվերարդի հետ: Նա իր անունը ստացել է ֆիլմի հերոսուհու առթիվ:

menanddolls12 Мужчины и куклы

Սիլիկոնե տիկնիկները փխրուն են և կարող են վնասվել: Այս տիկնիկի արտաքին տեսքը ստեղծված է նրա տիրոջ մահացած կնոջ կերպարանքով:

menanddolls13 Мужчины и куклы

Տիկնիկները պահեստում՝ «Abyss Creation» ընկերություն, Կալիֆորնիա: Սիլիկոնե տիկնիկ պատրաստելու համար 80 ժամ է անհրաժեշտ:

menanddolls14 Мужчины и куклы

«Բարոն ֆոն Դոլլ» իր տիկնիկի՝ Տանյայի հետ: Ինչպես համայնքի մյուս անդամները, նա նույնպես ցանկացավ անանուն նմալ՝ վախենալով հասարակության բացասական արձագանքից:

menanddolls15 Мужчины и куклы

Եվս մեկ անանուն տղամարդ և նրա տիկնիկ Լիլին ապրում են Հոլանդիայում: Նա երբեք «կենդանի» ընկերուհի չի ունեցել: Նրանք օգնում են տղամարդուն հաղթահարել միայնակության զբացումը:

menanddolls16 Мужчины и куклы

Քրիսը իր տիկնիկների՝ Լալա Սալամայի և Շերոնի հետ, և քանի որ Շերոնը սիլիկոնե է և բավականին ծանր, Քրիսը նրան անվասայլակի մեջ է տանում:

menanddolls17 Мужчины и куклы

Ատամներ «Abyss Creation» ընկերության պահեստում, Կալիֆորնիա: Այս ընկերությունն աշխարհում սիլիկոնե տիկնիկներ առաջին արտադրողն է:

menanddolls19 Мужчины и куклы

Տղամարդն իր տիկնիկներ Լեային, Անժելային և Հաննային դնում է բեռնախցիկի մեջ: Նա իր նախասիրությունները գաղտնի է պահում, և երբեք նրանց ցույց չի տալիս շրջապատին:

menanddolls20 Мужчины и куклы

Քրիսի տիկնիկը՝ Շերոնը, «բնորդում» է ֆոտոխցիկների առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել