1in.am-ը գրում է.

Երևան-Ապարան ճանապարհին վիճակը գնալով լարվում է: Ոստիկանությունը 10 րոպե ժամանակ տվեց բնակիչներին բացել ճանապարհ: Գյուղացիները դժգոհում են՝ մի՞թե իրենք այդքան խաթր չունեն, որ գան իրենց հետ հանդիպեն: «Էդ ո՞նց է լինում՝ ընտրություններին գալիս-խնդրում են, որ ձայն տանք: Սերժ Սարգսյանը այստեղից 95 տոկոս ձայն տարավ, իսկ հիմա ուզում է զրկել մեզ մի կտոր հացից: Հանգիստ թողեք մեզ, սա՛ է մեր պահանջը. ՀԷԿ-ը չի՛ կառուցվելու: 

Դուք՝ որպես ոստիկաններ, դրժում եք Սերժ Սարգսյանի պահանջը, որը խոստացել է, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու»,- ասում են ճանապարհը փակած մարդիկ: 

Այստեղ են նաև բնապահպան ակտիվիստներ, մի շարք գյուղերի գյուղապետեր: Բնակիչները մտադիր չեն բացել ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել