Emedia.am-ը գրում է.
Գազի սպառողները հոկտեմբերից սկսած էլեկտրոնային տարբերակով տեղեկություն կստանան իրենց սպառած գազի վճարումների վերաբերյալ:
Առաջիկայում նաև կմշակվի ջրի, էլեկտրաէներգիայի, աղբի և այլ կոմունալ վճարումների մասին էլեկտրոնային տարբերակով տեղեկատվություն տրամադրման կարգը: Վճարումների մասին անվճար տեղեկություն տրամադրելու և մի շարք այլ օրենսդրական կարգավորումների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ պատգամավորի առաջարկած իրավական ձևակերպումներն անընդունելի են, սակայն բարձրացված փաստերը ճշգրիտ են և պետք է խնդրի համար կարգավորումներ առաջարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=54136/sparoxy+komunal+vcharumneri+masin+texekatvutyun+kstana+elektronayin+tarberakov
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



