Tert.am-ը գրում է.
Քրդական արմատներով թուրք լրագրող Մուջգան Հալիսն իր հերթական հոդվածը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով կրկնակի տուժած հայ կանանց՝ նրանց բռնաբարությունների, բռնի իսլամացման, ստրկացման դեպքերին։
Demokrat Haber կայքում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք գրեթե առանց կրճատումների.
«Հայոց ցեղասպանության մինչ այժմ անտեսված հուշերից մեկը սեռական կողմն է, այսինքն՝ Ցեղասպանության կանացի դեմքը։ Այո՛, Ցեղասպանությունը հայ կանանց համար կրկնակի ցավ էր, քանի որ նրանց համար դա միաժամանակ բռնաբարություններ, բռնի ամուսնություններ, ստրկացում էր նշանակում։
Բռնաբարություններ
1915թ.-ին հայ կանայք թե՛ իրենց հայրենիքից արտաքսվեցին, թե՛ ամուսիններին, եղբայրներին ու երեխաներին կորցրին, թե՛ պարբերական բռնաբարությունների զոհ դարձան...
Մինչ այժմ այդ թեմայով ուսումնասիրությունների թիվը շատ քիչ է։ Մինչ մեր օրերը ողջ մնացածներն իրենց բանավոր պատմություններում բռնաբարությունները կամ մեղմացնում են, կամ շրջանցում։ Դա ցույց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խոսել այդ բռնության մասին։ Նույն աղբյուրները նշում են, որ տղամարդիկ էլ այդ թեմայի շուրջ խոսել չեն ցանկանում կամ էլ նշում են, որ դա պատմելը շատ դժվար է։
Առևանգված, իսլամացած կանայք
Հայ կանայք ցեղասպանության հետևանքով վերապրեցին նաև բռնի իսլամացումը։ Ենթադրություններ կան, որ 200 հազար հայ կին ցեղասպանության ընթացքում և դրանից հետո իսլամացվեց, ձուլվեց, քրդական, թուրքական կամ արաբական «ծագում» ձեռք բերեց...
Հայ կանանց հանդեպ իրագործված բռնաբարություններին հաջորդում էին բռնի ամուսնությունները։
Իսլամացած կանայք ժամանակի ընթացքում մոռանում էին իրենց ինքնությունն ու մայրենին։ Նրանցից շատերն իրենց և իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամանալուց այլ ելք չէին ունենում։-
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




