Life.panorama.am-ը գրում է.

Ես այնքան գումարամոլ չեմ, որ իմ չսիրած երաժշտությունը երգեմ՝ միայն թե հարստանամ. Արփի

2007-ին «Կապույտ թռչուն» հիթով հայկական երգարվեստ մուտք գործած երգչուհի Արփին՝ Արփինե Շահնուբարյանը, հայ հանդիսատեսին նորովի ներկայանալու շատ առիթներ ունեցավ: Երգչուհին մեկը մյուսի հետևից մի քանի երգ  ներկայացրեց, որոնք, կարծես,  չընդունվեցին հայ հասարակության կողմից և բուռն քննադատությունների արժանացան: Իսկ ահա Արփիի նոր կերպարը «Իմն ես» տեսահոլովակում միանգամից գերեց հանդիսատեսին, և երգը դարձավ հիթ: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է չընդունված էքսպերիմետների, նրա ներկայիս աշխատանքի, բենդի, շոուբիզնեսում առաջ գնալու, այս տարվա եվրատեսիլյան երգի  և այլ թեմաների շուրջ:

 Ձեր առաջին հիթը՝ «Կապույտ թռչունը», 2007-ին նոմինացվել է «Տարվա հայտնություն» մրցանակին. մի պահ hայտնվեցիք և, կարծես, անհետացաք. հիմա ինչո՞վ եք զբաղված,ինչու՞ էլ ձեզ հաճախ չենք տեսնում էկրաներին:

-«Կապույտ թռչունը» շատ կարևոր մուտք էր ինձ համար, հիմա ինձ նույնիսկ այդ երգով են հիշում, չնայած որ դրանից մեկ տարի անց ես ներկայացա «Մարտիկի երգը» տեսահոլովակով, ինչը, կարծում եմ, հիանալի էր արված: Այն ժամանակ կենդանի գործիքավորմամբ երաժշտություն չէին ձայնագրում, իսկ մենք  փոքր նվագախումբ էինք ձայնագրել: Սակայն այդ տեսահոլովակն ընդունվեց բուռն քննադատությամբ, չցուցադրվեց եթերներում: Դրան հաջորդեց  Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգի նոր կատարումը, ինչը ևս մեծ քննադատության արժանացավ, այդ պատճառով էլ շատ հիասթափվեցի ու հասկացա, որ պետք է լինել ստանդարտ երգչուհի: Հիմա  եմ ես իսկական երաժշտության մեջ, որովհետև համարյա ամեն օր երգում եմ կենդանի բենդի հետ, նաև աշխատում եմ սեփական ֆոլկ ժանրի ձայնասկավառակի վրա:

- Հայկական  ժողովրդական երգը նորովի մատուցելու  էքսպերիմենտ  էլի կանե՞ք:

-Նախ նշեմ, որ «Աշխարհումս» երգի վրա աշխատել էր տաղանդավոր մարդկանց մի թիմ, որոնց թվում էին ԴերՀովան, Վահան Խաչատրյանը, Արտյոմ Աբովյանը: Ցավոք, այդ երգը շատ վատ ընդունվեց երևի այն պատճառով, որ աղբյուրի մոտ կամ սարին թիկնած չէի նկարահանվել՝ ավանդական հայկական տարազն էլ հագիս: Դրանից հետո առաջին մի տարում շատ հիասթափված էի ու մտածում էի՝ սխալ եմ արել: Բայց ասեմ, որ հիմա հաստատ էլի կանեմ նման փորձեր: Ես սահմանափակ չեմ մտածում. այս ասպարեզում ճիշտ ու չափավոր համարձակությունը շատ անհրաժեշտ է: Մեզ մոտ դա այդպես էլ չհասկացան, այդ պատճառով էլ մնացինք նույն տեղում, նույն գույների մեջ ու նույն լացկան ոճում:

-Այս տարի  ձեզնից նոր երգտեսահոլովակ կամ ուրիշ մի բան  սպասի՞ հանդիսատեսը:

-Այս տարի անպայման կթողարկեմ իմ առաջին CD-ն, որը ժողովրդական երգերի հավաքածու է՝ նոր, թարմ մշակումներով ու միանգամայն կենդանի գործիքների նվագակցությամբ: Նաև պետք է երկու տեսահոլովակ ներկայացնեմ՝ալբոմի երգերից երկուսի հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել