Life.panorama.am-ը գրում է.
Երբ ես տեսնում եմ ինձ ամսագրերի շապիկներին, հասկանում եմ, որ աշխարհը գժվել է:
Ոչ մի մրցանակ չի կարող քեզ իսկապես լավ դերասան դարձնել, «Օսկար»-ն ընդամենը մարդկանց կինոթատրոններ բերելու միջոց է:
Վերջին տարիներին ես սկսել եմ բավականին լավ անգլերեն խոսել, այնքան լավ, որ հասկանամ, որ այս լեզուն երբեք հարազատ չի դառնա ինձ համար:
Ես նկատել եմ, որ այն մարդիկ, ում ես տաղանդավոր եմ համարում`Միլոշ Ֆորմանը, Ալեխանդրո Ամենաբարը, Վուդի Ալենը, աշխատում են մի սկզբունքով. «Ես չգիտեմ, թե ինչ եմ անում, չգիտեմ` ինչպես եմ դա անում, ես պարզապես փորձում եմ անել դա և վերջ»:
Բոլորը կարծում են, որ կինոյում ամենակարևորը պատմությունն է, իսկ իմ կարծիքով` այն, թե ինչպես ես այդ պատմությոնը պատմում:
Գալիս է մի պահ, երբ արդեն պետք է հստակեցնես սեփական դիրքորոշումդ, չես կարող ամբողջ կյանքդ ապրել միջին գոտում:
Երբեմն հարցնում եմ ինքս ինձ, թե ինչու եմ ընտրել այս աբսուրդային մասնագիտությունը, ինչու չգնացի Աֆրիկա մարդկանց կյանքեր փրկելու: Պատասխանը շատ պարզ է` ես իպոխոնդրիկ եմ, իսկ իպոխոնդրիկները վատ փրկարարներ են:
Ինչպես և շատ ամաչկոտ մարդիկ, որոնք ամաչկոտ չեն թվում, ես նուևյնպես ամաչկոտ եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/03/19/javier-bardem/117521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



