Shamshyan.com-ը գրում է.
Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ևս երկու մասնակցիների անուններ: «Բավարիա»-ին, Մադրիդի «Ատլետիկո»-ին, «Բարսելոնա»-ին և ՊՍԺ-ին միացան նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն: 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերում «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն վստահ հաղթանակներ տարան իրենց մրցակիցների նկատմամբ: «Արքայական ակումբը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Շալկե 04»-ին և ընդհանուր դիմակայությունում գերմանական ակումբի նկատմամաբ առավելության հասավ 9:2 հաշվով: «Չելսի»-ն իր հերթին երկու անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Գալաթասարայ»-ի դարպասը և երկու խաղերի արյունքում մրցակցին հաղթեց 3:1 հաշվով:
Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/1403190136278/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել