Տոլմաչյովա քույրերը «Եվրատեսիլին» հանդես կգան Կիրկորովի երգովLife.panorama.am-ը գրում է.

Մարտի 18-ին պարզ դարձավ, որ Նաստյա և Մաշա Տոլմաչյովա քույրերը, ովքեր այս տարի Ռուսաստանը ներկայացնելու են «Եվրատեսիլում», կկատարեն Ֆիլիպ Կիրկորովի գրած երգը: Կիրկորով անգլալեզու  «Shine» երգի համահեղինակն է (խոսքերի հեղինակ՝ Ջոն Բալլարդ, Ռալֆ Չառլի և Ջերարդ Ջեյմս Բոռգ): Ֆիլիպին օգնել է հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը:

Հայտնի է, որ Տոլմաչյովա քույրերի երգի վրա աշխատելու խնդրանքով Կիրկորովին դիմել է մրցույթի պաշտոնական գործընկեր «Россия 1» հեռուստաընկերության ղեկավարությունը: Հիշեցնենք, որ Կիրկորովը ժամանակին այս մրցույթին մասնակցելու համար օգնել է նաև Դմիտրիյ Կոլդունին, Անի Լորակին և Սարգիս Ռուվասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել