Մոռացե՞լ եք, թե որտեղ եք թողել մեքենայի բանալիները: Մի անհանգստացեք, ձեր ուղեղը պարզապես որոշել է, որ դա անկարևոր է, ու չի հիշել դա: Ձեր վատ հիշողությունը ձեր փրկությունն է խելագարվելուց: Մարդկային ուղեղի կարողությունը՝ մտապահել և վերարտադրել ինֆորմացիան, կատարյալ չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այդ թերությունը պատահական չէ:
Նոր փորձարկումները ցույց են տվել, որ մեր ուղեղը միտումնավոր է մոռանում որոշ բաներ, և դա անում է, որ մենք չցնորվենք: Մարդիկ, ովքեր, այսպես կոչված, լուսանկարչական հիշողություն ունեն, ասում են, որ ապրում են դժոխքում: Նրանք ասում են, որ գուցե շատերը Աստծո պարգև համարեին իրենց կյանքը ամենամանր դետալներով հիշելը, բայց դա մի երևույթ է, որը տանջում է: Ֆենոմենալ հիշողություն մարդկանց մոտ հազվադեպ է հանդիպում: Հավանաբար էվոլյուցիան գիտի, թե ինչ է անում, և մենք հիշում ենք միայն այն ինֆորմացիան, որը կարևոր է: Հետազոտությունների արդյունքում գտնվել է նաև այն մոլեկուլը, որը պատասխանատու է ինֆորմացիան մոռանալու համար: Այս մոլեկուլի բացահայտումը կարող է օգնել նաև հիշողության կորստի դեմ դեղահաբերի ստեղծմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել