Ոչ իշխանական ուժերը արդեն մի քանի ամիս ա՝ խոսում են կառավորությանն անվստահություն հայտնելու մասին, բայց դեռևս ձևակերպված պահանջ չունեն:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում ա՝ ծով են նյութերը, հազար ու մի առիթ կա, ու ուշադրություն՝ հույս ա հայտնում, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ չի պաշտպանի Տիգրան Սարգսյանին, ու իրենք կկարողանան լուծել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Այսինքն՝ ստացվում է, որ ընդդիմության, կամ էս դեպքում ՀԱԿ-ն ապավինում ա ՀՀԿ-ականների հոգու կանչին կամ բարի կամքի դրսևորումանը՞՞՞: Կամ հույս ունի, որ, ասենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը ականջալուր լինի ընդդիմությանն ու կողմ կքվեարակեն՞՞՞… եսիմ
Էս տեմպերով որ գնա, մինչև իրար գլուխ հավաքվեն, կոնսոլիդացվեն-բան, 2018թ. ընտրության արդյունքները ամփոփելու ժամանակը կլինի….
Երևի լրջանալու պահն ա, կամ անցել ա՝ ով գիտի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/450927481706702?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել