Այսօր մի էտապում ենք գտնվում, որ պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը և ադեկվատ մոտենանք խնդիրներին. ՓոխվարչապետPanorama.am-ը գրում է.

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ տարիներ շարունակ այդ պաշարները ոչ միայն կենսական նշանակություն են ունեցել, այլև ուղղվել են գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: 

Այդուհանդերձ, ըստ փոխվարչապետի, ջրային ռեսուրսները վերջին տարիներին ոչ միայն օգտագործվում են հողերի ոռոգման, այլև ձկնաբուծության զարգացման համար, ինչն էլ դարձել է մի շարք քննարկումների առարկա: 

«Այսօր մենք մի էտապում ենք գտնվում, որ պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը, չափազանց ադեկվատ մոտենանք խնդիրներին»,- ասաց Ա.Գևորգյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին փորձում է վարչական տարբեր մեխանիզմներով լուծումներ տալ ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը: 

«Չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել, կամ այնքան արդյունավետ են, որ մենք կարող ենք արձանագրել, որ խնդիրները բացակայում են: Ոչ, դա այդպես չէ, ուստի առաջիկա տարիներին այս ուղղությամբ մեզ սպասվում է բավականին հետևողական և լարված աշխատանք, իսկ այդ աշխատանքը պետք է լինի համակողմանի և համակարգված»,- նշեց Ա.Գևորգյանը: 

Ըստ նրա` աշխատանքները ընթանում են մի քանի ուղղություններով: Մասնավորապես, առաջինն ուղղված է օրենսդրական դաշտի կարգավորմանը, որպեսզի ջրային պաշարներից օգտվողները օրենքով սահմանված կարգով այդ պաշարներից օգտվեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել