ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, ինչպես և ԿԲ-ն շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ Երեկ մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ 15 լումա՝ անցած շաբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց, գրում է «Հայկական ժամանակ»-ը

Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 միլիոն դոլար, կարելի է պնդել, ու դա ԿԲ-ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար, գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել