«Որոշ աղբյուրների համաձայն՝ Ջավախքում ապրող հայերը Ռուսաստանի «մեկենասությամբ» շուտով սկսելու են անջատողական շարժում և Ղրիմի օրինակով ցանկություն են հայտնելու միանալ Ռուսաստանին, տեղյա՞կ եք նման գործընթացից՝ հարցրինք ջավախեցի, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին։ «Վստահ եմ՝ չի կարող լինել, հասարակական ակտիվի քննարկումներում նման օրակարգ չկա»։ Որ լիներ, կիմանայի՞ք։ «Անպայման»։ Նախորդ տարիներին միշտ էլ նման հարց շոշափվել է, և չի կարելի ասել, թե սա ոչ մի տեղից «ծնված» խնդիր է։ «Անջատողականություն Ջավախքում երբեք չի եղել, ընդամենը 90-ականների սկզբին թերթերից մեկում նման մի առկայծում եղավ, որը, այո, անվանվեց սեպարատիզմ, սակայն հետագայում նման դրսևորումներ չեն եղել»։ Բացառո՞ւմ եք, որ հայ համայնքն այս օրերին գնա նման բանի։ «Այո, բացառում եմ, չնայած ապագայի համար ոչինչ ասել չեմ կարող…»,–գրում է թերթը։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել