1in.am-ը գրում է.

Բրիտանական Guardian պարբերականի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը դարձել է European Press Prize համաեվրոպական մրցանակի դափնեկիր՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից զանգվածային լրտեսումները գաղտնազերծող հրապարակումների շարքի համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով պարբերականի կայքին:

Ժյուրին Ռասբրիջերին «Հատուկ մրցանակ» է հանձնել երկուշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցած արարողության ժամանակ: Մրցանակի մասին հայտարարելով՝ հաղորդավարը նշել է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած նյութերի հիման վրա հրապարակումները դարձել են «տարվա գլխավոր համաշխարհային սյուժեն», իսկ Guardian-ի աշխատակազմը՝ այդ սյուժեի զարգացման գլխավոր դերակատարը:

Ընդունելով մրցանակը՝ Ռասբրիջերը հիշեցրել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնց պարբերականը ստիպված է եղել բախվել այդ նյութերը հրապարակելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել