Դավիթը չի կարողանում դպրոց գնալ ցավերի պատճառով, ծնողները AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց168.am-ը գրում է.

Դավիթ Մակոյանի մոտ հայտնաբերվել է «Յուվենիլ իդիոպատիկ արտրիտ» հիվանդություն: Մոտ 5 տարի է՝ երեխան բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում, սակայն կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, որոնց ազդեցությունը օրեցօր նվազում է: Երեխան ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում, որը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: թողնում է անդառնալի հետևանքներ: Դավիթը սովորում էր Երևանի թիվ 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, սակայն ցավերի պատճառով, թողեց ուսումը՝ լավացման դեպքում վերադառնալու ակնկալիքով: Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է AKTEMRA դեղամիջոցը, որի մեկ սրվակը 380,000 դրամ արժե: Դավթի ընտանիքը չունի դիմում է բարեգութ մարդկանց՝ AKTEMRA դեղամիջոցի ձեռքբերման հարցում օգնության խնդրանքով: Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +37496 61-14-17: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել