Galatv.am-ը գրում է.
ԳՁՕ-ն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, որոնցում առկա է օտար գեն: Այլ կերպ ասած, գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը եւ փոխպատվաստել են այն մեկ այլ տեղ: Ձկան գենով լոլիկները հավանաբար ոչ ոքի համար նորություն չեն: Փաստն այն է, որ այն ժամանակ, երբ գիտնականները ներս են թափանցում օրգանիզմների բնական միջավայր եւ ձեւափոխում են դրանք, նրանք խախտում են կյանքի բնական ընթացքը: Ամենապարզ մակարդակում ԳՁՕ-ն հիմնականում վնասում է սննդային շղթան: Գիտնականները դեռ չգիտեն, թե ի՞նչ է լինելու հետագայում, երբ ԳՁՕ-ն սկսի ակտիվորեն զարգանալ առանց իրենց հսկողության: ԳՁՕ-ի առաջացման առաջին պատճառը մոլորակի վրա մարդկանց թվաքանակի զգալի աճն է եղել: ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել սովի խնդիրը մարդկանց համար, բայց թե ի՞նչ գնով… Կարտոֆիլի մեջ ներդրել են կարիճի եւ կոլորադյան բզեզի գեն, որպեսզի այլ միջատներ չվնասեն կարտոֆիլը: Լոլիկի ու ելակի մեջ` կամբալայի գեն՝ ցրտից պաշտպանելու համար: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, կանճրակը, մրգեր եւ բանջարեղեններ: Սակայն ժամանակի ընթացքում գիտնականները սկսել են ներդնել ձեւափոխված գեներ նաեւ կենդանիների մեջ:
ԳՁՕ-ի առաջացման մեկ այլ պատճառը հսկայական շահույթն է: Տրանսգենն ինքնին չի կարող վնասել մարդուն, քանի որ այսպիսի գենը չի կարող միայնակ ինտեգրվել մարդու գենետիկ կոդի մեջ: Սակայն, անցնելով իր ճանապարհն օրգանիզմի մեջ, այն արհեստականորեն սպիտակուցների սինթեզ է առաջացնում, որն ամենաքիչը կարող է հանգեցնել ալերգիայի առաջացման: Ինչպես նաեւ նկատվում է դիմադրողականության զգալի անկում ու նյութափոխանակության խանգարում: Տրանսգենի հասցրած վնասներն այսքանով չեն սահմանափակվում, քանզի այն առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի խանգարում: Գենետիկապես ձեւափոխված մթերքները կարող են աղիներում մուտացիայի ենթարկվելով` առաջացնել քաղցկեղ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



