Operativ.am-ը գրում է.

Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսը հայտարարել է, որ իր և իր հասցեին սպառնալիքներ է ստանում: Այս մասին գրում է Газета.ру լրատվական կայքը` հղում անելով Ինտերֆակսին:

«Ես դիմում եմ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարին Խարկովում, շրջանի դատախազության ղեկավարներին և տեղեկացնում եմ նրանց, որ վերջին շրջանում ես ինքս, ընտանիքս, այդ թվում` երեխաներս, դարձել են քաղաքական ենթատեքստով տասնյակ սպառնալիքների թիրախ»,- նշել է քաղաքապետը:

Նա հավելել է, որ սպառնալիքների հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինայի ՆԳՆ ներկայիս  ղեկավար Արսեն Ավակովը, ով նախկինում եղել է Խարկովի շրջանի նահանգապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել