Tert.am-ը գրում է.
Այսօր արձանագրված ուժեղ քամին վնաս է հասցրել Երևանի մի քանի շենքերի և որոշ մարզերի կառույցների տանիքներին, այլ կառուցատարրերին և ծառեր տապալել։ Այս կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր։
Մասնավորապես, ուժեղ քամուց պոկվել, ընկել է Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տանիքի երկաթե կառուցատարրը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել ընկել է ճամփեզրին. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կոտայքի մարզի Հատիս գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է և ընկել հարևանի տան տանիքին և վնասել այն.անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Ա.Կ.-ի տան տանիքից մոտ 80 քմ կառուցատարրերը պոկվել և ընկել են Ի.Խ.-ի ցանկապատի վրա՝ վնասելով մոտ 12 գմ, 4 էլ. սյուն և դպրոցի պատուհանները՝ մոտ 8 հատ:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ տանիքի թուլացած կառուցատարրերն իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Կիսով չափ պոկվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքն ուժեղ քամուց, առկա է ընկնելու վտանգ. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի տանիքից ուժեղ քամու հետևանքով երկաթյա կառուցատարրերը պոկվում և ընկնում են փողոցի վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել տանիքի երկաթյա կառուցատարրերը (20 քմ):
ՀՀ ԱԻ նախարարություն ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1 քմ հատված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



